Արտաքին 4 ամիս առաջ - 22:37 02-06-2026

ԱՄՆ-ն կարող է դոլարային փոխանակման գիծ բացել Թուրքիայի հետ

Ամերիկյան «Bloomberg» պարբերականը նյութ է հրապարակել, որտեղ նշվում է, որ նախագահական ընտրություններից առաջ ԱՄՆ-ն կարող է դոլարային փոխանակման (dolar swap) գիծ բացել Թուրքիայի հետ։ Նշենք, որ Թուրքիայում ընտրություններ տեղի կունենան 2028-ին։

Ըստ պարբերականի՝ այս հնարավոր աջակցությունը կամրապնդի արտարժույթի պահուստները և կբարձրացնի շուկայի վստահությունը:

Ընդդիմադիր «Sözcü» լրատվական կայքի վերլուծաբան Օզան Բինգյոլը նշել է, որ հավանական է, որ նման գումարը անխուսափելիորեն կհանգեցնի մի փուլի, երբ դրա համար անհրաժեշտ կլինեն քաղաքական զիջումներ: Թուրքիայում, անկախ նրանից՝ արտահերթ ընտրություններ են, թե հերթական ընտրություններ, ընտրական տնտեսությունը գործի է դրվում: Իսկ ի՞նչ է իրականում բերում այս ընտրական տնտեսությունը:

Օրինակ՝ հարկային համաներումներ, ճանապարհային տուգանքների համաներումներ, դրա հետ մեկտեղ՝ ամենացածր կենսաթոշակի բարձրացում, նվազագույն աշխատավարձի բարձրացում, բոնուսներ։

«Jefferies International»-ի կողմից պատրաստված զեկույցում էլ նշվում է, որ ԱՄՆ-ում Դոնալդ Թրամփի վարչակազմի կողմից Թուրքիային տրամադրվող հնարավոր դոլարային փոխանակման գիծը կարող է լինել նույն կերպ, ինչպես Արգենտինային էր առաջարկվել նախորդ տարի։ Դա կամրապնդի Թուրքիայի արտարժույթի պահուստները, կբարձրացնի շուկայի վստահությունը և կնպաստի թուրքական լիրայի արժեզրկումը կառավարելուն ուղղված ջանքերին։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը