Արտաքին 4 ամիս առաջ - 18:52 02-06-2026

Թրամփը կմասնակցի Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հեռախոսազրույցի ընթացքում հայտնել է, որ նախատեսում է մասնակցել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, որը կայանալու է հուլիսին Անկարայում։

Այդ մասին հայտնել է «Middle East Eye» (MEE) լրատվական առցանց հարթակը՝ հղում անելով լավատեղյակ աղբյուրներին։

Նշենք, որ հեռախոսզրույցը տեղի է ունեցել մայիսի 20-ին։ Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանն էլ նշել է, որ Դոնալդ Թրամփի հետ հեռախոսազրույցների ընթացքում նա չի ակնարկել, որ չի մասնակցելու գագաթնաժողովին։

Լրատվական հարթակը նշել է, որ Թրամփի մասնակցության լուրից հետո եվրոպացի պաշտոնյաները սկսել են շատ ավելի մեծ նշանակություն տալ Անկարայում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին, իսկ «MEE»-ին տված հարցազրույցում եվրոպացի պաշտոնյաներից մեկը մեկնաբանել է, որ եթե նա գա, կարող է քաոս և վեճ լինել, բայց եթե նա չգա, դա չափազանց կործանարար կլինի դաշինքի ապագայի համար։

Ermenihaber

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում