Ուղիղ եթեր
Ներքին 2 ամիս առաջ - 09:35 02-06-2026

Նման աղմուկի մեջ մենք արդեն կորցրինք Արցախը. հիմա նույն հրեշավոր աղմուկն է, որից նորմալ մարդիկ պիտի վախենան և գործեն. Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը գրում է․

«Ընտրությունների անխուսափելի նախնական արդյունքները

Անկախ ընտրությունների ելքից՝ Հայաստանը մտնում է միջնաժամկետ լուրջ ճգնաժամի փուլ։ Մեզ հրավիրում են ճգնաժամ, և մենք հրավերը, կարծես թե, ընդունում ենք։

1. Ընտրությունները, որ պիտի լինեին բացառապես ներհայաստանյան (ինչի տոտալ ընկալումը չմտավ մեր հասարակություն), իշխանության թեթև ձեռքով վերածվեցին միջազգային ընտրությունների։

2. Չորս կողմը լարվածության՝ Իրանում նոր պատերազմի աճող հավանականության ու այլ ահռելի ռիսկերի պայմաններում մեզ անհրաժեշտ էին ներքին համերաշխության և զսպվածության , նույնիսկ իրար հետ աշխատելու ուղղակի կամ անուղղակի խողովակներ ու կանոններ։ Այդ հնարավորությունը տապալեց իշխանությունը իր ագրեսիվ պահվածքով։ Ստացանք՝ պառակտված, գերտոքսիկ հասարակություն։

Աշխարհը մտնում է տնտեսական լուրջ ճգնաժամի փուլ՝ էներգակիրների գնի աճի և պարարտանյութերի համաշխարհային զգալի դեֆեցիտի ու թանկացման, ամենուր սպասվում են լուրջ խնդիրներ։

Այս պայմաններում մենք մեզ դրել ենք միջազգային ընտրության առաջ, որը չպետք է լիներ։ ԵԱՏՄ, թե ԵՄ ընտրություն չպետք է լիներ, չէր կարելի դրան հասցնել։ Կա աշխարհագրություն՝ որպես փաստ։ Մեր տնտեսությունը մեծապես օգտվում է ԵԱՏՄ հնարավորություններից։ Մենք որպես քրիստոնյա ազգ, մշակութային ահռելի ժառանգությամբ և արևմտյան մեծ սփյուռքով, իհարկե, պետք է ձգտենք Եվրոպական ստանդարտներին, ինստիտուցիոնալ եվրոպական մոդելին։ Դրա համար կար կարևոր ժառանգություն՝ ԵԱՏՄ անդամակցության և SEPA-ի տեսքով։ Մնում էր պետական մտածողություն ունենալ ու զարգացնել ժառանգությունը։

Իսկ հիմա սպասվում է լուրջ ճգնաժամ։

Ո՞վ ենք մենք. դեպի սեփական ճգնաժամը հաստատակամ քայլերով գնացող հասարակություն։

Ահռելի ջանքերով պետք է վերականգնել ներքին համերաշխությունը և Հայաստանը հանել միջազգային առճակատումներից։ Շատ դժվար է լինելու։ Իսկ ներքին տոքսիկ մթնոլորտը ընդհանրապես որևէ դրական զարգացման ամենամեծ խոչընդոտն է։ Էս ի՞նչ արեցինք, ո՞նց ենք սրա տակից դուրս գալու։ Բոլոր ճամբարներում պետք է լինեն լուրջ մարդիկ՝ դադարեցնելու ներազգային տոքսիկոզը, նախընտրական դատարկախոսությունը։ Մենք ունենք ռեալ տարածաշրջան, ռեալ պետություն, ռեալ ու լրջագույն ռիսկեր և դրանցից խուսափելու ռեալ հնարավորություններ։ Իսկ ինչո՞վ ենք զբաղված մենք։

Նման աղմուկի մեջ մենք արդեն կորցրինք Արցախը. հիմա նույն հրեշավոր աղմուկն է, որի բերած հեռանկարից բոլոր նորմալ մարդիկ պիտի վախենան և գործեն»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ