Ներքին 4 ամիս առաջ - 20:25 31-05-2026

Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հաստիքային փաստաբան․ Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան կուսակցության նախագահ, քաղբանտարկյալ Անդրանիկ Թևանյանի 5-րդ հոդվածը «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկից:

Նիկոլ Փաշինյանը՝ Ալիևի հաստիքային փաստաբան

Նիկոլ Փաշինյանը թշնամու դիվերսանտի էնտուզիազմով պաշտպանում է Ալիևի՝ «արևմտյան Ադրբեջան»-ի և 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակվելու ծրագրերը։

Նա հավասարության նշան է դնում արցախցիների՝ Արցախ վերադառնալու միջազգային լեգիտիմություն ունեցող իրավունքի և մեր երկիրը գրավելու գործիք հանդիսացող ադրբեջանցիների բնակեցման ծրագրի միջև։
Ըստ Նիկոլի՝ Ալիևը խոսում է 300 հազար ադրբեջանցիների՝ Հայաստանում բնակեցնելու մասին, քանի որ Հայաստանում խոսում են արցախցիների վերադարձի իրավունքի մասին։

Նման դեմագոգիկ և ադրբեջանամետ ձևակերպում նույնիսկ Ալիևի մտքով չի անցել։
Փաշինյանի ձևակերպումները չեն դիմանում ոչ մի քննադատության։

Նախ արձագրենք, որ «արևմտյան Ադրբեջանի» և 300 հազար ադրբեջանցի ՀՀ-ում բնակեցնելու մասին Բաքվում խոսում են պետական իշխանության ամենաբարձր մակարդակով, իսկ Հայաստանում արցախցիների իրավունքից խոսում է միայն ընդդիմությունը։ Այսինքն՝ կա ասիմետրիա խոսույթը ներկայացնող սուբյեկտների միջև։

Հաջորդը․ նույնիսկ Նիկոլի սիրած Սովետական Ադրբեջանում Լեռնային Ղարաբաղն ունեցել է ինքնավարության միավորի կարգավիճակ, մինչդեռ Սովետի ժամանակ Հայաստանում բնակված ադրբեջանցիներն ինքնավարության կարգավիճակ չեն ունեցել։

Բացի այդ, Հայաստանն ադրբեջանցիների էթնիկ զտում չի իրականացրել՝ ի տարբերություն Ադրբեջանի։
Այնպես որ, Ադրբեջանի բացահայտված դիվերսանտ Նիկոլ Փաշինյանը պետք է բացատրություններ տա, թե ինչո՞ւ և ինչի՞ դիմաց է իր այդ ֆունկցիան կատարում։ Թեև ամեն ինչ առավել քան պարզ է։ Հետագա իրավաքաղաքական հերձումը միայն դետալներ է բացահայտելու։

Հ․Գ․ Նիկոլն ասում է, ավելի ճիշտ՝ առանց աչքը թարթելու ստում է՝ հայտարարելով, թե Ալեն Սիմոնյանը չի խոսել ադրբեջանցիների՝ Հայաստանում ապրելու մասին։ Նիկոլի մոտ ստելը պաթոլոգիա է։ Ինքն իր կողմանիկիցների համար է ստում, քանի որ նրանց հիմարի տեղ է դնում։

Միացի՛ր, որ փոխենք։

Անդրանիկ Թևանյան
«Մայր Հայաստան» կուսակցության նախագահ
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համամասնական ցուցակի 2-րդ համար»

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում