Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 16:57 31-05-2026

Սոցցանցերում ԱԲ-ով բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում, թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին. Արման Թաթոյան

«Միասնության թևեր» նախաձեռնության առաջնոևդ, ՀՀ նախկին ՄԻՊ Արման Թաթոյանի տելեգրամյան գրառումը.

Վախեցածների կեղտոտ ու սրիկա հակաքարոզչություն մեր դեմ

Ուրեմն, սոցիալական ցանցերում արհեստական բանականությամբ բացահայտ կեղծ տեսանյութ են տարածում՝ թե իբր ես միանալու եմ ՔՊ-ին։

Սա բացահայտ կեղծիք է։ Քաղաքացիներին կոչ ենք անում վստահել միայն մեր պաշտոնական էջերին, հետևել անձամբ իմ էջերին։ Մեր պաշտոնական էջն է`Միասնության թևեր/Wings of Unity:

Հաստ կարմիր գիծ` Նիկոլ Փաշինյանը վարչապետ լինել չի կարող, ՔՊ-ն իշխանության լինել չի կարող: Ես միշտ ասել եմ` որոնք են մեր կարմիր գծերը, իսկ դրանցից ամենահաստը այս իշխանությունն է:

Մնացած որոշումները կայացվելու են` ՀՀ օրենքներին ու Սահմանադրությանը հանաձայն` Հայաստանի ազգային շահերից ու անվտանգությունից ելնելով:

Մենք ամեն ինչ անելու ենք, որ Հայաստանում փոխվի իշխանություն, վերջապես ազատվենք այս իշխանության ստեղծած նախկին-ներկա, սև ու սպիտակ արատավոր վանդակից:

Տեսանյութը՝ այստեղ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան