Ներքին 2 ամիս առաջ - 12:26 30-05-2026

Ես հայտարարեցի Ղարաբաղի շարժումը չշարունակելու մասին, դա շատ բարդ ու ծանր էր ասել. գիտեի, որ ինձ հայհոյելու են ու «դավաճան» անվանեն. Փաշինյան

Ենթադրենք՝ շարունակում ենք Ղարաբաղի հարցը, իսկ վերջում ի՞նչ էր լինելու մեր հետ: Եվս 30 տարի, եթե ձգեինք էդ 30 տարին, անընդհատ մեծ ու փոքր պատերազմներ, անընդհատ զոհեր ու վիրավորներ, դատարկվող սահմանամերձ գյուղեր:

Այս մասին այսօր՝ մայիսի 30-ին քարոզարշավի ժամանակ Տավուշի մարզում ունեցած իր ելույթում ասաց Նիկոլ Փաշինյանը:

«Տավուշում էսօր սահմանամերձ գյուղերում 1931 տուն ա կառուցվում: 2 տարի արդեն սահմանին ո՛չ զոհ ունենք, ո՛չ վիրավոր: Դա էն բան շնորհիվ ա, որ ես հայտարարեցի, որ Ղարաբաղի շարժումը չենք շարունակելու. դա ժվար էր ասել, ահավոր բարդ ու ծանր էր, գիտեի, որ ինձ, իմ ընտանիքին, իմ ընկեներին հայհոյելու են, ասելու են՝ դավաճան, բայց ես իմ մեջ էդքան ուժ գտել եմ, ու հանուն մեր նահատակների ու հանուն մեր երեխեքի, որովհետև հասկացել եմ, որ հակառակ դեպքում ևս 30 տարի Հայաստանը արնաքամ են անելու և՛ ներսից, և՛ դրսից», - ասաց Փաշինյանը:

Փաշինյանի խոսքով՝ միջազգային հանրությունում եղել են ուժեր, որոնք ցանկացել են, որ Ղարաբաղի հարցը չկարգավորվի:

«Էդ որ պատմում են տարբեր լուծումների մասին, միջազգային հանրությունում գտնվել են շատ ազդեցիկ ուժեր, որոնք ցանկացել են, որ չկարգավորվի, չփակվի Ղարաբաղի հարցը, որովհետև մի մասին դա պետք ա եղել ՀՀ-ին ծնկի բերելու համար, մյուս մասին՝ Ադրբեջանին ծնկի բերելու համար»:

Իմ ամենամեծ պատմական առաքելությունն ու ծառայությունն ա, որ ես մատուցել եմ ՀՀ-ին, և դա մեր նահատակներին մատուցված ամենամեծ հարգանքի տուրքն ա, որովհետև նրանց հիշատակը բարձր պահելու միակ ձևը էդ հեռանկար ունեցող ՀՀ-ն ա, 2021-ի սեպտեմբերի 21-ին ՀՀ անկախության օրը ամեն ինչ անում էին, որ ՀՀ-ում չնշվի, բայց մենք էդ պայմաններում էդ օրը նշեցինք ու ես ելույթ ունեցա ու ասեցի՝ մեր նահատակները ընկել են, որ ՀՀ-ն բարձրանա ու ՀՀ-ն բարձրանում ա: Եվ դրա ամենակարևոր պայմաններից մեկը հաստատված խաղաղությունն ա», - ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ