Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:00 29-05-2026

Չեմ նայել, լավ տպավորություն ստացա, թուրքի համար էր․ հարցում՝ զորահանդեսի մասին

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Երևանի Հանրապետության հրապարակում նախօրեին անցկացվեց Հանրապետության օրվան նվիրված զորահանդեսը։ Նիկոլ Փաշինյանն ավելի վաղ հայտարարել էր, որ մայիսի 28-ին տեղի է ունենալու ոչ այնքան զորահանդես, որքան հաշվետվություն քաղաքացիներին, և ցուցադրվելու է միայն այն սպառազինությունը, որը ձեռք է բերվել 2022 թվականից հետո։

«Զորահանդեսը շատ նուրբ երևույթ է և կարող է նաև տպավորություն ստեղծել խաղաղության օրակարգից շեղվելու և հրաժարվելու մասին»,- ասել էր Փաշինյանը։

Իսկ նախօրեին՝ զորահանդեսի ընթացքում ունեցած իր ելույթում, նա հայտարարեց, որ խաղաղություն է հաստատվել հարևան Ադրբեջանի հետ, և որ Հայաստանի Հանրապետությունը, առաջին հանրապետության պես, կարճ կյանք չի ունենալու, այլ հարատևելու է։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Ի՞նչ տպավորություն ստացաք երեկվա զորահանդեսից»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ներկա չի գտնվել և չի տեսել զորահանդեսը, իսկ որոշներն էլ ասացին, որ տպավորված են։

«Շատ վատ»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ ասաց, որ հիացած է զորահանդեսով։ «Շատ լավ էր, հիացած ենք, արտակարգ էր, ոնց որ հին ժամանակների նման լիներ»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով՝ տպավորությունները խառը էին։ «Ես չեմ մասնակցել, այնտեղ չեմ եղել։ Տպավորությունն այնպիսին էր, որ մի տեսակ խառը լիներ․ ոչ գիտես ուրախանաս, ոչ գիտես վախենաս»,- ասաց նա։

«Թուրքի համար էր»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում․ Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում