Ներքին 5 ամիս առաջ - 17:49 28-05-2026

Առաջին Հանրապետությունը հնարավոր դարձավ ի հեճուկս «մեծ եղբայրների» ցանկության. Հայկ Մարության

Առաջին Հանրապետության գոյությունը հնարավոր դարձավ «մեծ եղբայրների» ցանկությունից զատ եւ անգամ՝ ի հեճուկս նրանց ցանկության։

Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է Երևանի նախկին քաղաքապետ, «Նոր ուժ» կուսակցության ցուցակը գլխավորող Հայկ Մարությանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Փա՜ռք նրանց, որոնք հուսացին այս օրը, երբ հուսալն անմտություն էր, եւ երազեցին այն, երբ երազելը ոճիր էր»։

Այսպիսի բառերով է սկսվում Առաջին Հանրապետության առաջին տարեդարձի տոնական հոդվածը՝ հրապարակված «Վերածնունդ» պարբերականում 1919-ի մայիսին։

Հարյուրամակներ ի վեր պետականության կորստի հետ չհաշտված ու այն վերջապես վերանվաճած մեր հայրերը տոնում էին հայոց պետության վերածնունդը՝ Հայաստանի Հանրապետության տարեդարձը։ Պետություն, որը լեցուն էր գաղթական որբերով ու Մեծ Եղեռնի վերքերն ամոքող մայրերով, երկիր, որտեղ մոլեգնում էր սովն ու համաճարակը, որտեղ «ավագ եղբայրների» տված հույսի ճրագը խամրում էր ցեղասպան հարեւանների աչքերի գիշատիչ փայլի առաջ։

Այսօր՝ Հանրապետության ստեղծման 108-երորդ տարեդարձին, երկիրը նորից փորձում է սպիացնել իր թարմ վերքը, շտկել մեջքն ու շարժվել առաջ։ Այսօր՝ 108 տարի անց, երբ թվում է՝ կրկին ջրբաժանի առաջ ենք կանգնած, պետք է հիշենք, որ Առաջին Հանրապետության գոյությունը հնարավոր դարձավ «մեծ եղբայրների» ցանկությունից զատ եւ անգամ՝ ի հեճուկս նրանց ցանկության։ Հանրապետությունը ծնվեց Սարդարապատի հերոսամարտում, որտեղ մենք ինքներս իմաստ գտանք մեր ինքնուրույն գոյության մեջ ու հաղթեցինք մեր ամենամեծ թշնամուն՝ մեր անզորությունն ու անվճռականությունը։

Այս սուրբ օրը մենք ոգեկոչում ենք Հանրապետության հիմնադիր հայրերի հիշատակը, որոնք երկաթե կամքի ու ասկետ վարքի օրինակ ծառայեցին սերունդների համար։ Ոգեկոչում ենք Սարդարապատի մեր նահատակ պապերի, Արցախյան շարժման ընթացքում հանուն ազատության ու արժանապատիվ գոյության իրենց կյանքը նվիրած մեր փառապանծ հերոսների, 2020-23թթ. պատերազմներում զոհաբերված մեր լուսավոր եղբայրների ու քույրերի հիշատակը։ Մենք այսօր աղոթում ենք մեր գերեվարված հայրենակիցների ազատության համար։

Մեր ժողովրդին կամք ու վճռականություն ենք մաղթում՝ ազատ, անվտանգ ու բարեկեցիկ Հայրենիք ունենալու սրբազան երազանքի իրականացման ճանապարհին։

Փա՜ռք Սարդարապատին, փա՜ռք ազատատենչ հայ ժողովրդին, կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։

Ամենից շատ դիտված

17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
21:38 Վիճաբանություն-ծեծկռտուք՝ Ամուլսարի հանքավայրում. կան վիրավորներ, այդ թվում՝ օտարերկրացիներ
20:34 Բանակից գնդերեցներին հանելը ծանր հոգեբանական հարված էր զինվորին․ բանակում աճող մահերի առեղծվածը
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
20:55 Քննիչներն այցելել են ադրբեջանցու կրակոցից տուժած Անի Ավտիսյանին. նրան ծանր վիրահատություն է սպասվում
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
16:20 Թեհրանը հայտարարել է բանակցությունների պատրաստակամության մասին
21:46 «Հղիությունը բոլորիս մոտ տարբեր է ընթանում»․ Սոնա Եսայանը՝ իր առօրյայի մասին
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով