Ներքին 5 ամիս առաջ - 16:35 28-05-2026

Զորահանդեսի ավարտից նույնիսկ ժամեր անց մարդիկ այցելում էին հրապարակ՝ ռազմական տեխնիկան տեսնելու (տեսանյութ)

Մերի Հակոբյան

Լրագրող

Մայիսի 28-ին Երևանի Հանրապետության հրապարակում անցկացված զորահանդեսից հետո մայրաքաղաքի կենտրոնը մարդաշատ էր։ Զորահանդեսի ավարտից ժամեր անց էլ քաղաքացիները շարունակում էին այցելել հրապարակ՝ դիտելու ցուցադրված ռազմական տեխնիկան։

Հանրապետության հրապարակում և հարակից տարածքներում մեծ թվով մարդիկ շրջում էին, լուսանկարվում ու հետաքրքրվում տեղադրված զինտեխնիկայի մանրամասներով։

Առանձնապես ակտիվ էին այն ընտանիքները, որոնց եկել էին երեխաների հետ։

Հրապարակում կարելի էր նկատել ինչպես երիտասարդների խմբերի, այնպես էլ տարեց քաղաքացիների։

Որոշ քաղաքացիներ նշում էին, որ եկել են հենց զինտեխնիկան տեսնելու, քանի որ նման հնարավորություն հաճախ չի լինում։

Զորահանդեսից հետո Հանրապետության հրապարակում դեռևս պահպանվում էր աշխույժ մթնոլորտ, իսկ քաղաքացիների հոսքը շարունակվում էր։

Մանրամասները՝ տեսանյութում․

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է