Մամուլ 2 ամիս առաջ - 08:26 26-05-2026

Բազարչյանի ինստիտուտը․ անհասկանալի ուսուցում՝ զբաղված տնօրենների համար․ Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ առողջապահության նախարարության համակարգում ձևավորվել է նոր պրակտիկա, ըստ որի՝ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների տնօրեններ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ՝ միաժամանակ շարունակելով իրենց կառավարչական պաշտոնավարումը։

ՀՀ առողջապահության նախարարության օրենսդրական փոփոխություններից հետո, երբ հիվանդանոցների տնօրենների համար բժշկական կրթությունն այլևս պարտադիր չէ, առողջապահական համակարգում ձևավորվել է նոր, ուշագրավ պրակտիկա․ պետական ենթակայության մի շարք բժշկական կենտրոնների ղեկավարներ ընդունվել են ՀՀ ԱՆ «Ակադեմիկոս Ս․ Ավդալբեկյանի անվան առողջապահության ազգային ինստիտուտի» կլինիկական օրդինատուրա՝ «Հանրային առողջապահություն» մասնագիտությամբ։

Խոսքը 1 տարի 2 ամիս տևողությամբ առկա ուսուցման մասին է, որի ընթացքում, ըստ գործող կարգի, ուսանողները պետք է մասնակցեն կրթական գործընթացներին՝ միաժամանակ շարունակելով իրենց մասնագիտական և վարչական պարտականությունները, ղեկավարելով բժշկական կենտրոններ, իսկ որոշ դեպքերում նաև ներգրավված լինելով քաղաքական գործընթացներում։

Այս համատեքստում բարձրացված հարցերին ի պատասխան՝ «Առողջության իրավունք» ՀԿ նախագահ Անուշ Պողոսյանի կողմից հնչեցված մտահոգություններին անդրադառնալով, Առողջապահության ազգային ինստիտուտը պարզաբանել է, որ կրթական գործընթացները կազմակերպվում են «ուշ ժամերին» և հանգստյան օրերին։ Անգամ նախօրեին Ալեքսանդր Բազարչյանի ղեկավարած ինստիտուտը ռիլ է հրապարակել դասապրոցեսից, թե ինչպես են մարդիկ դասերին նստած։

Սակայն հենց այս պարզաբանումը, ըստ էության, չի փակում հարցերը, այլ նոր հարցեր է առաջացնում՝ ինչպես է իրականում կազմակերպվում առկա ուսուցումը, եթե ուսանողները միաժամանակ զբաղեցնում են բարձր պատասխանատվության կառավարչական պաշտոններ։

«Ժողովուրդ» օրաթերթի հարցերին ի պատասխան՝ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը նշել է, որ նման իրավիճակն ընդունելի չէ և պետք է մանրամասն ուսումնասիրվի։

«Պետք է ծառայողական քննությամբ և այլ ձևերով պարզաբանվի, պետք է ճշտվի»,– արձագանքել է նախարարը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք ընդունելի է հիվանդանոց ղեկավարելու ընթացքում առկա կրթական գործընթացում ձևական կամ ոչ լիարժեք մասնակցությունը։

Նախարարը նաև նշել է, որ օնլայն ուսուցման հարթակներ գոյություն ունեն, որոնք պահպանվել են դեռևս քովիդի ժամանակաշրջանից և շարունակում են կիրառվել, սակայն ընդգծել է, որ․

«Եթե ինչ-որ մեկը առկա դասընթացի մեջ չի մասնակցում, դա անընդունելի է»։

Միևնույն ժամանակ, բարձրացված հարցերից առանցքայինը մնում է անպատասխան․ ինչպես է ապահովվում, որ «առկա» համարվող կրթությունը իրականում համապատասխանում է իր բովանդակությանը, ինչ մեխանիզմներով է վերահսկվում հաճախելիությունը, և արդյոք կրթական գործընթացը չի վերածվում ձևական որակավորման համակարգի։

Այս պահին, ըստ նախարարի արձագանքի, հարցը տեղափոխվում է ծառայողական քննության դաշտ, ինչը փաստացի նշանակում է, որ համակարգը թեման պարզաբանելու կարիք ունի»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur