Ներքին Միտք 4 ամիս առաջ - 00:05 26-05-2026

Գալիք շքերթի կապակցությամբ պետք է հիշեցնեմ վայ-արբանյակը, 44-օրյա պատերազմին չօգտագործված Սու-30-ները ու էլի լիքը բան. Վրթանեսյան

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանի ֆեյսբուքյան գրառումը.

— Ինչպե՞ս կարելի է տարբերել հայկական ինքնաթիռը բոլոր այլ ինքնաթիռներից։
— Թևի տակը մազ կա։
[Հին սովետական անեկդոտ]
* * *
4 տարի առաջ այս օրը Երկիր մոլորակի ուղեծիր դուրս բերվեց Իսպանիայում նախագծած ու ստեղծած «Ուրդանետա» փոքրիկ լուսանկարող արբանյակը։ Հաջորդ օրը Նիկոլը կառավարության նիստին հայտարարեց, որ այդ արբանյակով «Հայաստանը թևակոխում է տիեզերական գործունեության դարաշրջան»։

Քանի որ 2022 թվականի Դիմադրության շարժման օրերն էին, ապա ՔՊ-ական քարոզչամեքենան այդ ճստիկ արբանյակի թեման ուռճացրեց այնքան, որ ընդդիմության ցույցերի թեման մեդիադաշտում առավելագույնս մղվի հետին պլան։ Արբանյակը գովազդելուն կպել էի Հ1-ից մինչև PerfectTV, զանազան իբր-գիտական խմբակներից մինչև բլոգգերներ...

Բայց որոշ ժամանակ անց նիկոլենք կրակն ընկան իրենց շեփորահարած արբանյակի ձեռքը։
Նախատեսված էր, որ արբանյակն աշխատելու է 4 տարի, բայց անցնում էին ամիսներ, իսկ արբանյակից լուսանկարներ չկային։

Երկար ձգձգելուց հետո («շուտով պատրաստ կլինի...», «90 տոկոսով պատրաստ է» ... «նոր ենք ցրցամ տվել, թե որ կարենք» ևն), մի քանի լուսանկար ցույց տվեցին լրագրողներին ասուլիսի ժամանակ, բայց նկարների ֆայլերը ոչ մեկին չտվեցին։ Ըստ պաշտոնյաների պնդման՝ Հայաստանի տարածքի լուսանկարներ էին, բայց մի բուռ Հայաստանում այդպես էլ նման տեղանք չգտանք։ Չկար որևէ ապացույց, որ լուսանկարները Հայաստանի տարածքից էին։

Որպեսզի լրագրողների և ընդդիմադիր պատգամավորների համառ հարցերից խուսափեն, սկսեցին պատասխանել, թե արբանյակի հետ կապված ամեն ինչ գաղտնի է (ծախսած գումարը, արդյունքները ևն)։

Փոխարենը հեքիաթ հնարեցին, թե արբանյակն իրականում հեչ, իսկ կարևորն այն է, որ կստեղծեն արբանյակների կառավարման կենտրոն և էս մի արբանյակի վրա կսովորեն «արբանյակ քշել» ու հետո օ-օ-օ-օ! ու հետո ու-ու-ու!!! կդառնանք տիեզերական տերություն։

Կարճ կապեմ.
❶ Արբանյակը ուղեծրում գտնվեց պլանավորած 4 տարուց մոտ 3,5 տարի։
❷ 3,5 տարում հրապարակվել է Հայաստանի տարածքից 20-ից ոչ ավելի լուսանկար, շատ ցածր խտությամբ։ Շատ ավելի բարձր խտությամբ արբանյակային լուսանկարներ կարելի է անվճար ստանալ Google Earth-ում և նմանատիպ այլ ծրագրերում։ Հաշվի առնելով, որ իսպանացիների պնդմամբ տասնյակ հազարավոր լուսանկարներ են արվել, կարելի է ենթադրել, որ արբանյակն իրականում հազվադեպ է անցնել Հայաստանի վրայով, հակառակ դեպքում նիկոլենք նկարախեղդ կանեին մեզ։

❸ Ըստ լրատվամիջոցների՝ 6–8 մլն դոլար է ծախսվել այդ ծրագրի վրա։ Այնուամենայնիվ «արբանյակների կառավարման կենտրոնը» այժմ որևէ արբանյակ չի կառավարում, աշխատողները ցրվել են, նոր ծրագրերի մասին խոսք չկա։
Որևէ մեկը պատասխանատվություն չի կրել այս մսխոցու (կամ թալանի) համար։
* * *
Քանի օր է՝ ինձ հարցնում են Հայաստանում արտադրած ինչ-որ հրաշք զենքերից, որոնց մասին նիկոլականներից եսիմ ով է հայտնել։ Հարցնողներին ամեն անգամ հիշեցնում եմ այս «տիեզերական էպոսը» ու խորհուրդ եմ տալիս նիկոլականների պատմած որևէ բանի չհավատալ։
Գալիք շքերթի կապակցությամբ էլ են լիքը հարցեր լինելու, որոնց ի պատասխան պետք է հիշեցնեմ այս վայ-արբանյակը, 44-օրյա պատերազմին չօգտագործված Սու-30-ները ու էլի լիքը բան...
* * *
Հ.Գ. Հիշո՞ւմ եք, որ Նիկոլը խոստանում էր 10 մլն ծառ տնկել մեկ տարում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը