Ներքին Միտք 4 ամիս առաջ - 13:07 24-05-2026

Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում. եթե այլ կերպ մտածենք, ապա այն ի վերջո կորոշվի Բաքվում. Վահե Հովհաննիսյան

Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը.

Ինչո՞ւ է Հայաստանի մթնոլորտը ռադիկալացվում

Մեր ստրատեգիական խնդիրն է՝ երկրի ներսում և սահմաններին հասնել դեէսկալացիայի։ Մեկ-երկու շաբաթ առաջ՝ քարոզարշավի սկզբում ասացի, որ ամենամեծ վտանգն է, եթե մենք մտածենք, թե Հայաստանի ճակատագիրը որոշվելու է որևէ այլ մայրաքաղաքում։ Հայաստանի ճակատագիրը չի որոշվում ո´չ Մոսկվայում, ո´չ Վաշինգտոնում, ո´չ Բրյուսելում, ոչ՝ Փարիզում։ Հայաստանի ճակատագիրը որոշվում է Երևանում։ Եվ հունիսի 7-ը բացառապես ներհայաստանյան ընտրություններ են։ Եթե այլ կերպ մտածենք, ապա այն ի վերջո կորոշվի Բաքվում։

Ցավոք, մեր նախընտրական փուլում այս իմպերատիվ գաղափարի պատշաճ ընկալումը դեռ չկա։
Մենք էական էսկալացիա ենք արձանագրում մեր երկրի ներսում։ Մեր չորս կողմը պրոբլեմ է, մենք ներսում գնում ենք էսկալացիայի ճանապարհով։ Ներքին համերաշխության գաղափարը, որը «Առաջարկ Հայաստանին» ԲՀԿ ծրագրի առաջատար դրույթն էր, բախվեց ՄԵԿ հոգու կողմից ագրեսիայի և սպառնալիքի տարափին։ Ի՞նչ է շահում Հայաստանը։ Ի՞նչ ենք շահում մենք։ Ոչ մեկը չի շահում։

Մենք ստացանք էսկալացիա նաև արտաքին սահմանին, այս դեպքում՝ Ռուսաստանի հետ հարաբերություններում։ Մի Զելենսկի խաղացնելու գինը արժե՞ր, որ մեր տնտեսության բազմաթիվ ճյուղեր կանգնեն սնանկացման իրական վտանգի առաջ։

Զելենսկին Երևան գալուց առաջ Բաքվում էր։ Բայց պրովոկացիոն հակառուսական հայտարարություններ այնտեղ չարեց։ Մի բառ չասեց։ Համարեց, որ Ադրբեջանում չի կարելի պրովոկացիա անել, Ադրբեջանն այդ երկիրը չէ, իսկ Հայաստանում կարելի է։ Ինչո՞ւ այդպես արեց։ Սրա մասին մտածենք։

Ի դեպ, ադրբեջանական մամուլում մի տեղեկություն է շրջանառվում, որ հնարավոր է՝ Ռ. Վարդանյանին արտահանձնեն Ուկրաինա, իբր՝ Դոնբասում հակաուկրաինական գործունեություն ֆինանսավորելու համար։

Ես չգիտեմ՝ ճիշտ է, թե խայծ է։ Երկու դեպքում էլ շատ վտանգավոր է։ Ոչ մեկին չպետք է թողնենք, որ մեր երկիրը փորձի սարքել նոր Ուկրաինա։ Ցանկացողներ շատ կան, մեր լրջությունն է մեր զենքը։

Չկա բանական պատասխան, թե ինչու է իշխանությունը ռադիկալացնում մթնոլորտը։ Դա ո´չ իշխանություն պահելու ժամանակ է լավ, ոչ՝ տարատեսակ տրանսֆորմացիաների։ Ինչո՞ւ է ծրագրային, թեկուզ՝ սուր բանավիճային մթնոլորտը փոխում ռադիկալիզացիայի։ Էդ հարցը հենց իշխանության ներսում պետք է քննարկվի։ Ոչ մեկը դրանից չի շահելու։ Ներքին էսկալացիան շատ արագ բերելու է արտաքին էսկալացիայի՝ այս կամ այն ձևով, այս կամ այն ծավալով։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում