Ներքին 4 ամիս առաջ - 17:31 20-05-2026

Սիլվի Բարկովան հիացած է Ստամբուլով․ նրա հետևորդները զայրացած են

Հնդիկ գործարարի հետ ամուսնացած և տևական ժամանակ Հնդկաստանում բնակություն հաստատած դերասանուհի Սիլվի Բարկովան կրկին հայտնվել է հայաստանյան մեդիադաշտի և համացանցի ուշադրության կենտրոնում։

Այս անգամ դերասանուհին հասել է Թուրքիա՝ Ստամբուլ, և որոշել է Ինստագրամի իր էջում ակտիվորեն կիսվել ճամփորդական կադրերով, ինչը միանշանակ չի ընդունվել հանրության կողմից։ Տեսանյութերին ու լուսանկարներին կից Սիլվին կատարել է ընդարձակ գրառումներ, որոնցից պարզ է դառնում, որ նա բավականին հիացած ու տպավորված է Ստամբուլով։

Դերասանուհին հետևորդների համար ներկայացրել է քաղաքի աշխարհագրական դիրքն ու պատմական ակնարկ արել. «Մի վայր, որտեղ Սև ծովը միախառնվում է Մարմարա ծովին։ Որտեղ Եվրոպան հանդիպում է Ասիային, և երկու ծովերը կրում են Ստամբուլի հոգին։

Իսկ Դուք գիտեի՞ք, որ Ստամբուլն աշխարհում միակ քաղաքն է, որը տարածված է երկու մայրցամաքների՝ Եվրոպայի և Ասիայի վրա։ Կամրջի այն կողմը Եվրոպան է, իսկ այս կողմը՝ Ասիան։ Մի քանի րոպե առաջ ես Եվրոպայում էի»,- գրել է Սիլվին։

Հայտնի է, որ հայ հանրության և հանրային դեմքերի կողմից թուրքական քաղաքների, գովաբանումն ու հիացական գրառումները հաճախ բախվում են խիստ քննադատության։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը