Ներքին 4 ամիս առաջ - 12:59 19-05-2026

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանին վրաերթի ենթարկած մայորի պատիժը

ՀՀ վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Սոնա Մնացականյանի և նրա չծնված երեխայի վրաերթի գործով Առաջին ատյանի դատարանի որոշումը։

Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան։

Մասնավորաբար, դատարանը մերժել է պաշտպանության և տուժող կողմերի ներկայացրած բողոքները՝ վրաերթ կատարած ոստիկանության մայոր Արամ Նավասարդյանի պատիժը՝ 1․6 տարվա ազատազրկումն անփոփոխ թողնելով։

Պաշտպանության կողմը վերաքննիչ բողոք էր ներկայացրել՝ պահանջելով արդարացման վճիռ, իսկ տուժող կողմն էլ պահանջում էր ավելի խիստ պատիժ։

Sputnik Արմենիայի հետ զրույցում տուժող կողմի պաշտպան Րաֆֆի Ասլանյանը նշեց՝ դժգոհ են վերաքննիչ դատարանի կայացրած որոշումից։ Կարծում են, որ Արամ Նավասարդյանի համար, ըստ էության, սիմվոլիկ պատիժ է նշանակվել, և պատրաստվում են այն բողոքարկել արդեն վճռաբեկ դատարանում։

Հիշեցնենք, որ 2022 թ. ապրիլի 26-ին` ժամը 18:05-ի սահմաններում, ՀՀ վարչապետին ուղեկցող մեքենան Երևանում վրաերթի էր ենթարկել հղի Սոնա Մնացականյանին։

Նա տեղափոխվել էր «Նաիրի» բժշկական կենտրոն, որտեղ մահացել էր։

Դատարանը մեղադրյալ Արամ Նավասարդյանի վերաբերյալ մեղադրական վերդիկտ կայացրեց 2025 թվականի հուլիսի 30–ին` դատապարտելով մեկուկես տարվա ազատազրկման։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում

Ձեզ գուցե հետաքրքրի