Ներքին 4 ամիս առաջ - 13:29 18-05-2026

Մտքներովդ չանցնի՛, արա՛, թե չէ էս ընտրությունն ուրիշ բանի կվերածվի. վեր ընգեք ձեր տները, ձեր հետևից կգան. Փաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը

Առավոտյան քարոզարշավի ժամանակ կնոջ ու Փաշինյանի միջև տեղի ունեցած լարված միջադեպից հետո, թվում է, Փաշինյանը չի հանդարտվում: Նա կրկին ելույթ ունեցավ՝ անդրադառնալով տիկնոջ ասածներին, ՀՀ նախկին նախագահներին, Սամվել Կարապետյանին ու Գագիկ Ծառուկյանին:

«էսօր ոչ մեկից օգնություն խնդրելու կարիք չունենք, որովհետև մենք աշխատում ենք մեր հարևանների հետ, հա, ժողովուրդ, թուրքերի ու ադրբեջանցիների հետ աշխատում ենք, որովհետև մեր պատմական փորձը եղել ա հետևյալը՝ մենք միշտ լավ հարաբերություններ ենք ունեցել Ավստրալիայի, Բրազիլիայի, Ուրուգվայի հետ, որոնց հետ ոչ տեսականում, ոչ գրոծնականում հնարավոր չի պատերազմել, պատերազմելիս մենք ո՞ւմ հետ պետքա պատերազմենք:

Բա եթե մենք խաղաղություն ենք ուզում, պետքա պայմանավորվենք մեր հարևանների հետ, հակառակ դեպքում պատերազմ ա:

Ես էլի եմ ասում, ժողովուրդը ընտրում ա պատրեա՞զմ՝ թող ընտրի, որովհետև պատերազմի եռագլուխ կուսակցությանը ձայն տալը նշանակում ա ընտրել պատերազմը, որովհետև էդ մարդիկ ասում են էս խաղաղությունը լավը չի, մենք լավ խաղաղություն ենք հաստատելու, ասում են սա անարժանապատիվ, անպիտան խաղաղություն ա, նշանակում ա իրենք էս խաղաղությունը դնելու են կողքի, հետևաբար՝ բացվելու ա պատերազմի դաշտը, խոսում են Ղարաբաղը հետ բերելուց, տիկինն ասում ա՝ մեր երեխեքին կոտորեցին, էլի՛ իրանց երեխեքին չեն կոտորելու Ղարաբաղը հետ բերելու անվան տակ, իրենց երեխեքը ոչ կոտորվել են, ոչ կոտորվում են, ոչ էլ կոտորվելու են:

Ես իմ միակ երեխուն չեմ խնայել, կառավարական պադվալներում չի եղել Ռոբի ու Գագոյի լակոտների նման՝ պիստալետները ջեբը դրած: Կալուգացի օլիգարխի լակոտները որտեղ են եղել, մեկը կա, է, էն մանյակը, որտեղ ա եղել, դուք տանը վաբշե ինչի՞ մասին եք խոսում, ձեզ դրել եք ալֆա սամեցի տե՞ղ, կկտրեմ արա»:

Գիժ են սրանք, արա՛, դուք հասկանո՞ւմ եք՝ ուր եք եկել վաբշե, դուք հասկանո՞ւմ եք՝ ուր եք ընգել վաբշե, արա՛, հերիք ա ձեր քեռու կնանոնց ղրգեք, ձեր ցեղերում մի տղամարդ չկա՞, գա, եկե՛ք, արա, տենամ՝ էդ ովքեր եք, արա՛, էդ մասկա հագած ղարաբաղի ակցենտովներն եք, ով եք, արա՛, ա՛յ համբալներ, ա՛յ փախածներ, ա՛յ դավաճաններ, դուք կռիվը սկսելուց կես ժամ հետո արդեն Երևանի կենտրոնի կաֆեի պադվալներում եք եղել:

Մենք հայրենիք ենք ձեռք բերել, մենք ՀՀ-ն խլել ենք ձեզնից, վերադարձրել ենք ձեզնից, մտքներովդ չանցնի՛, արա՛, թե չէ էս ընտրությունը լրիվ ուրիշ բանի կվերածվի, վեր ընգեք ձեր տները ու դուրս չգա՛ք, ձեր հետևից կգան: Ձեր հետևից կգան սահմանված կարգով»- , - ասաց Փաշինյանը՝ կրկին հունից դուրս գալով ու վիրավորելով իր մրցակիցներին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»