Ներքին 6 ամիս առաջ - 11:47 18-05-2026

Հիմա Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով․ Մեսրոպ Առաքելյան

Սուրեն Պապիկյանը Լոռիում քարոզարշավի ժամանակ ասում է, որ նախկինները չպետք է վերադառնան։ Կողքին կանգնած է 1991թ․-ից մինչև օրս գյուղապետ «ընտրված», նախկին ՀՀԿ-ական, այժմ ՔՊ-ական, Լոռի Բերդի ներկայիս համայնքապետը։ Եվ նա միակը չէ, ում դեմ 2018թ․-ին պայքարում էին Սուրեն Պապիկյանն ու իր ընկերները, իսկ հիմա բոլորով միասին «պայքարում են նախկինների դեմ»։

Այս մասին գրել է «Ապրելու երկիր» կուսակցության համահիմնադիր Մեսրոպ Առաքելյանը։

«Իսկ հիմա արդեն Սուրեն Պապիկյանն ու իր ընկերներն են դարձել նախկիններ՝ իրենց արժեհամակարգով, ընտրությունների ժամանակ դպրոցում աշխատող ուսուցչուհուն ճնշելով, ընդդիմության քարոզիչներին կալանավորելով, «Հ1-ի Հայաստան» քարոզելով․․․

Ընտրություններով իշխանափոխությունն այլընտրանք չունի, որտեղ ժողովրդավարական և համամարդկային արժեքները դառնալու են Հայաստանի զարգացման գլխավոր գործոնները»,-գրել է նա։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
08:13 Ուկրաինան հարվածել է Ռոստովի մարզի նավթավերամշակման գործարանին․ հրդեհ է բռնկվել
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
13:36 Հպարտ եմ շնորհավորելու իմ ընկերոջը՝ վարչապետ Փաշինյանին․ Թրամփի ուղերձը՝ ԹՐԻՓՓ-ի գործնական փուլի մեկնարկին