Ուղիղ եթեր
Ներքին Միտք 4 ամիս առաջ - 13:51 17-05-2026

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է. Հայրապետյան

Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանի տելեգրամյան գրառումը.

«Քանդենք պետությունը» կուսակցության քարոզարշավը մարդատյացության մասին է…

Խմած վիճակում մեքենա վարելու համար վարորդական իրավունքից զրկվածին նախընտրական շրջանում առանց որևէ քննության այդ իրավունքը վերադարձնելը խոսում է նրա մասին, որ Փաշինյանի համար հայ մարդու կյանքը արժեք չունի։ Նրա համար որևէ նշանակություն չունի, որ խմած քշելու հետևանքով կարող է վտանգվել մարդկանց կյանքը։

Ազատի զինվորական կացարանում հրդեհի զոհերից մեկի ծնողի վրա ագրեսիվ գոռալը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը, ցավը արժեք չունի, նա կարող է ուղղակի կանգնել ու գոռալ զինվորի ծնողի վրա՝ նախկինների դեմ իր պայքարի շրջանակներում։

Պաստառը պոկած անձին հոգեբուժարանում ինքնասպանության հասցնելը փաստում է՝ Փաշինյանի համար մարդկային կյանքը արժեք չունի։

Մեր հազարավոր զինվորների կռիվն արժեզրկողը, մեր հայրենիքի համար կռիվը բարոյազրկողը, որը կարող է այսքանից հետո կանգնել ու ասել, թե «այդ հողը ինչո՞վ էր մերը․․․», ցույց է տալիս, որ իր համար մարդկային կյանքը ոչ մի արժեք չունի։

Այս մարդը ոչ միայն Ալիևի թեկնածուն է, այլ իր ողջ էությամբ, բոլոր քայլերով ցույց է տալիս, որ մարդատյաց է, իր համար հայ մարդու կյանքը, ՀՀ քաղաքացու կյանքը ոչ մի արժեք չունի, միակ «արժեքավոր» երևույթը, որ նա ունի, դա իշխանությունը պահելն է ամենաբարոյազուրկ ու մարդատյաց մեթոդներով, քանի որ միայն դա կարող է հնարավորություն տալ նորից վերադառնալ Ալիևի երազանքների ցուցակի կատարմանը, այդ թվում՝ նոր տարածքներ հանձնելուն, որի մասին արդեն ակնհայտ խոսվում է քարոզարշավի շրջանակներում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը