Ներքին Նրանց կարծիքով 4 ամիս առաջ - 20:30 16-05-2026

Մանկավարժ եմ. եթե վերևներում «համբալ»-ով են իրար դիմում, երեխաներին ինչպես դաստիարակենք․ հարցում

Արփինե Նավասարդյան

Լրագրող

Նիկոլ Փաշինյանն ու Ռոբերտ Քոչարյանը հեռակա կարգով միմյանց անվանել են «համբալ» նախընտրական քարոզարշավի հանդիպումների ժամանակ։

«Հայաստան» դաշինքի համակիրների հետ հանդիպմանը, դիմելով Փաշինյանին, նա ասել է. «Ա՜յ համբալ, ի՞նչ ունես մեր ինքնության հետ, ինչո՞ւ ես քո քայլերով ցավեցնում ժողովրդին...»: Նա հավելել է, որ ՔՊ-ում ընդունված է այդ բառի օգտագործումը։

Ի պատասխան՝ Նիկոլ Փաշինյանն իր սոցցանցի էջում հրապարակված տեսանյութում ասել է. «Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ ՔՊ-ում «համբալ» բառն ընդունված է։ Ճիշտ է ասել, որովհետև մենք իր մասին խոսելիս հենց այդ բառն էլ օգտագործում ենք։ Ռոբերտ անունն առանձին վերցրած, թե Քոչարյան ազգանունն առանձին վերցրած, շատ հարգված են, բայց երբ դրանք միանում են իրար, դառնում են համբալ։ Հասկացա՞ր, ա՛յ համբալ»։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Երբ ասում են «համբալ», առաջինը ո՞ւմ եք պատկերացնում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ ճիշտ չէ նման ձևով խոսել, որոշներն էլ ասացին, որ ոչ մեկին չեն պատկերացնում։

«Ամոթ է, որ այդ բառով են դիմում։ Անհարմար է, չի կարելի որևէ մեկին ասել «համբալ»»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ մանկավարժ է և ցնցված է այդ արտահայտություններից։

«Գիտեք ինչ, ես մանկավարժ եմ և շատ քննադատում եմ դա։ Եթե վերևներում այդպես են ասում, մենք երեխաներին ինչպե՞ս դաստիարակենք, որ իրենք օրինակը չվերցնեն։ Շատ ցնցված եմ այդ արտահայտություններից»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա փողոցային մակարդակ է։

«Ընդհանրապես պետք չէ ասել, փողոցային մակարդակ է։ Լավ չի, շատ տգեղ ա ու անընդունելի։ Չի կարելի էդ աստիճան իջնել»,- ասաց նա։

«Ում որ ասում են»,- պատասխանեց մեկ այլ հարցված։

Մանրամասները՝ տեսանյութում։

Արփինե Նավասարդյան Արփինե Նավասարդյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում