Ներքին 4 ամիս առաջ - 20:08 16-05-2026

Ժաննա Անդրեասյանը խոսել է մինչև 16 տարեկանների մուտքը սոցցանցեր սահմանափակելու մասին

Ժաննա Անդրեասյանը հասարակական խորհրդի հերթական նիստում անդրադարձել է մինչև 16 տարեկան երեխաների մուտքը սոցիալական ցանցեր սահմանափակելու վերաբերյալ նախաձեռնությանը։

ԿԳՄՍՆ-ից տեղեկացնում են, որ Ժաննա Անդրեասյանը կարևորել է հարցի քննարկումը հասարակական խորհրդի անդամների հետ՝ լսելու նրանց տեսակետներն ու առաջարկները նախաձեռնության վերաբերյալ։

«Իրականում բազմաթիվ մտահոգիչ երևույթներ, օրինակ՝ բուլինգը և երեխաների ապահովությունը, շատ հաճախ ֆիզիկական միջավայրից տեղափոխվում և ձևափոխվում են նաև վիրտուալ տարածքում տեղի ունեցող երևույթների, և երեխաների պաշտպանվածությունը սոցիալական հարթակներում դառնում է կարևորագույն խնդիր»,-ասել է նա։ Անդրեասյանի խոսքով՝ ընդհանուր առմամբ՝ աշխարհն այսօր չունի միասնական մոտեցում․ կան երկրներ, որոնք գնում են արգելքի ճանապարհով, իսկ որոշ երկրներ ինքնակարգավորման և գրագիտության բարձրացմանն ուղղված քաղաքականություն են վարում։«Այնպես չէ, որ մի տարբերակն ամբողջությամբ ճիշտ է, մյուսը՝ սխալ․ յուրաքանչյուր մոտեցման պարագայում կարող ենք նշել թե՛ առավելություններ, թե՛ բացեր։ Զուտ մեր տեղական կոնտեքստը հասկանալով՝ պետք է կարողանանք այնքան խելամիտ ու գրագետ մոտեցումներ գտնել, որ մի կողմից պատրաստվենք հնարավոր մարտահրավերներին, մյուս կողմից՝ երեխաներին պատշաճ պաշտպանենք բոլոր ռիսկերից»,-նշել է Անդրեասյանը, հույս հայտնելով, որ քննարկումը կաջակցի այս կարևոր գործում։

«Դուք ունեք հնարավորություն՝ ձեր ներդրումն ունենալու ավելի գրագետ և մտածված մոտեցումներ որդեգրելու հարցում»,-նշել է նա և ընդգծել՝ քանի որ խնդիրը միայն ԿԳՄՍ նախարարության դաշտում չէ, հետևաբար հարցի ուսումնասիրության նպատակով ստեղծվել է միջգերատեսչական աշխատանքային խումբ։

Օրակարգի հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը՝ նշելով, որ թեման շատ զգայուն է, և միանշանակ լուծումներ և կարգավորումներ գտնելը բարդ է։ Նա տեղեկացրել է, որ ուսումնասիրվել է տարբեր երկրների փորձը՝ հասկանալու, թե ինչպիսի սահմանափակումներ են գործում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը