Ներքին 4 ամիս առաջ - 21:54 15-05-2026

Արցախի թեման փակված չէ, և մարդիկ շարունակելու են ապրել վերադարձի գաղափարով. Ցոլակ Ակոպյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«ՀայաՔվե» նախաձեռնության անդամ Ցոլակ Ակոպյանի կարծիքով՝ «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը ոչ միայն հուզիչ պատմություն է, այլև կարևոր նախազգուշացում՝ հասարակության համար։

Նրա խոսքով՝ ֆիլմը ներկայացնում է արցախահայ ընտանիքի բազմակի բռնագաղթի պատմությունը՝ Նախիջևանից ու Բաքվից մինչև Արցախ, ապա՝ Երևան։

«Ֆիլմը շատ հուզիչ է, մեր իրական կյանքն է, այն, ինչ մենք տեսանք մեր աչքի առաջ վերջին տարիներին։ Այն պատմում է ընտանիքների մասին, որոնք մի քանի անգամ են գաղթել, և միաժամանակ անդրադառնում է այն հարցին, թե ինչ կարող է նշանակել Հայաստանում ադրբեջանցիների վերաբնակեցման գաղափարը»,- լրագրողների հետ զրույցում ասաց Ակոպյանը։

Նա ֆիլմը համարեց արդիական՝ նշելով, որ այն հնարավորություն է տալիս հասարակությանը մտածել առկա վտանգների և դրանց հետևանքների մասին։ «Կարծում եմ՝ այս ֆիլմի դիտումը շատ կարևոր է, որպեսզի մարդիկ հասկանան՝ ինչ է կատարվում, մտածեն հնարավոր ռիսկերի մասին և փորձեն հասկանալ՝ ինչպես կանխել նման զարգացումները։ Սա միայն հուզական պատմություն չէ, այլ նաև մտորելու առիթ»,- ընդգծեց նա։

Անդրադառնալով «ՀայաՔվե»-ի մասնակցությանը ֆիլմի ստեղծմանը՝ Ակոպյանը նշեց, որ նախաձեռնությունն աջակցել է ֆիլմին՝ այն համարելով սեփական գաղափարական մոտեցումների շարունակություն։

«Մենք ենք ֆիլմի պատվիրատուն, մենք ենք առաջարկել նման թեմայով ֆիլմ ստեղծել և աջակցել դրա իրականացմանը։ Հույս ունենք, որ այն կծառայի իր նպատակին՝ մարդկանց մտածելու տեղիք տալով։ Ֆիլմը ցուցադրվելու է նաև մարզերում, քաղաքներում ու գյուղերում, որպեսզի հնարավորինս շատ մարդիկ դիտեն»,- ասաց նա։

Խոսելով Արցախի թեմայի շուրջ ներկայիս քաղաքական մթնոլորտից՝ Ակոպյանը նշեց, որ, իր կարծիքով, իշխանությունները խուսափում են այդ թեմայից, սակայն դա չի փոխում հասարակության վերաբերմունքը։

«Ինչքան էլ փորձեն այդ թեման հետին պլան մղել, մարդիկ շարունակում են Արցախը ընկալել որպես իրենց հայրենիքի մաս։ Վստահ եմ՝ Արցախի թեման փակված չէ, և մարդիկ շարունակելու են ապրել վերադարձի գաղափարով»,- ընդգծեց նա։

Ակոպյանի խոսքով՝ ֆիլմի հիմնական նպատակն այն է, որ հանդիսատեսը ոչ միայն հուզվի, այլև վերադառնա տուն՝ մտորելով իր տեսածի մասին։

«Վստահ եմ՝ մարդիկ ֆիլմից հետո դուրս կգան և՛ հուզված, և՛ մտահոգված, բայց նաև՝ որոշակի հույսով։ Ամենակարևորը՝ կմտածեն, թե ինչ է պետք անել, որպեսզի նման ողբերգությունները չկրկնվեն»,- եզրափակեց նա։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում