Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 ամիս առաջ - 21:35 15-05-2026

Ֆիլմի առանցքային գաղափարը հիշողության, կորուստների և տեղահանության փորձառության մասին խոսելն է. Սուրեն Բելյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմի համառեժիսոր Սուրեն Բելյանի խոսքով՝ ֆիլմի առանցքային գաղափարը հիշողության, կորուստների և տեղահանության փորձառության մասին խոսելն է։

Նա նշեց, որ սա իր առաջին խոշոր աշխատանքն է ուսանողական փուլից հետո և կարևոր քայլ է դեպի կինոյի աշխարհ։

«Հովհաննես Իշխանյանի հետ փորձել ենք ստեղծել ասելիքով կարևոր ֆիլմ։ Ինձ համար ամենակարևորը մեր հերոսներն են և նրանց հետ միասին ապրած պատմությունները։ Մենք ընտրել ենք երկու ընտանիքի, բայց իրականում մեր կողքին շատ մարդիկ կան, որոնք նման ճակատագիր են ունեցել»,- լրագրողների հետ զրույցում ասաց Բելյանը։

Նրա խոսքով՝ ֆիլմի ընթացքում իրեն ուղեկցել է գրող Հրանտ Մաթևոսյան-ի միտքը հիշողության մասին։

«Միշտ մտքիս է եղել Հրանտ Մաթևոսյանի խոսքը, որ մարդն իր հիշողությամբ է մարդ մնում։ Մեր հերոսները բազմակի գաղթ են տեսել, տուն են թողել, բայց ամեն անգամ իրենց հետ տարել են հիշողության մի հատված։ Ինձ համար շատ կարևոր էր ցույց տալ, որ մենք մեր հիշողությունը չպետք է թողնենք որևէ տեղում»,- ասաց նա։

Անդրադառնալով ֆիլմում բարձրացված վերաբնակեցման թեմային՝ Բելյանը պատմեց, որ հետազոտության ընթացքում է պարզել՝ վտանգի մասին խոսվող տարածքներից մեկը նաև իր բնակավայրին մոտ հատվածն է։

«Ես ապրում եմ Արարատի մարզի Հնաբերդ գյուղում, որտեղ ժամանակին ադրբեջանցիներ են բնակվել։ Այդ մասին գիտեի, բայց ֆիլմի հետազոտության ընթացքում սկսեցի ավելի խորությամբ ուսումնասիրել թեման։ Այդ ժամանակ ավելի ուժեղ հասկացա, որ չեմ ուզում ապրել նույն զգացողությունը, ինչ մեր հերոսները, որոնք ստիպված են եղել թողնել իրենց տունը»,- նշեց նա։

Ռեժիսորի խոսքով՝ նկարահանումները հիմնականում իրականացվել են ֆիլմի հերոսների տներում, ինչպես նաև իր բնակավայրում ու Դվինի հնավայրում։

«Փորձել ենք նկարել հենց այն միջավայրում, որտեղ ապրում են մեր հերոսները։ Օգտագործել ենք նաև արխիվային նյութեր՝ անցյալին վերադառնալու համար։ Նկարահանումներ են եղել նաև իմ գյուղում և Դվինի հնավայրում»,- ասաց Բելյանը։

Խոսելով ֆիլմի անվան մասին՝ նա նշեց, որ «Ծիծեռնակի հավատի կենացը» խորքային խորհրդանշական իմաստ ունի։

«Ֆիլմում կարևոր տեղ ունի «Ծիծեռնակ» բանաստեղծությունը, որը ներկայացնում է հերոսներից մեկը։ Այդ գաղափարը մեզ շատ ազդեց։ «Ծիծեռնակը» և «հավատը» ֆիլմի հիմնական խորհրդանիշներից են․ խոսքը մի բանի մասին է, որին բոլորս հավատում ենք ու սպասում, և հենց այդ հավատի կենացն ենք խմում»,- եզրափակեց Սուրեն Բելյանը։

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան

Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ