Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 13:17 14-05-2026

Շուրջ 665 մլն դրամ՝ «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթի անցկացման նպատակով

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հովանավորությամբ Հանրային հեռուստաընկերության և Եվրոպական հեռարձակողների միության համատեղ ջանքերով հունիսի 6-ին Երևանում կանցկացվի «Դասական Եվրատեսիլ» միջազգային 22-րդ մրցույթը։

Այս նպատակով Կառավարությունը հատկացրել է շուրջ 665 միլիոն դրամ․ որոշումն ընդունվել է գործադիրի այսօրվա նիստում։

Հարցը զեկուցել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։ Նրա խոսքով՝ միջոցառումը հնարավորություն կտա Հայաստանը հերթական անգամ դիրքավորել միջազգային հարթակում, մասնավորապես՝ դասական արվեստի ոլորտում, ինչը, նախարարի դիտարկմամբ, առանձնահատուկ կարևորություն ունի։

«Կառավարությունն ակտիվ քաղաքականություն է վարում Հայաստանը միջազգային տարբեր մրցաշարերի, մրցույթների և միջոցառումների հարթակ դարձնելու ուղղությամբ։ Այդ նախաձեռնությունները նպաստում են մեր երկրի տեսանելիությանն ու ճանաչելիությանը, և «Դասական Եվրատեսիլը», անկասկած, համալրում է այդ շարքը»,- նշել է ԿԳՄՍ նախարարը։

Ժաննա Անդրեասյանը խորհրդանշական է համարել նաև մրցույթի անցկացման ամսաթիվը, քանի որ հունիսի 6-ն աշխարհահռչակ հայ կոմպոզիտոր Արամ Խաչատուրյանի ծննդյան օրն է։

«Այդ օրը դասական արվեստի միջոցով ևս մեկ անգամ կընդգծվեն մեծանուն կոմպոզիտորի անվան և ստեղծագործական հարուստ ժառանգության արժեքն ու նշանակությունը։ Պատահական չէ նաև, որ մրցույթն անցկացվում է Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում, որի հիմնադրման 100-ամյակը լրանում է այս տարի»,- ասել է նախարարը։

Նա հավելել է, որ միջոցառումը կդառնա նաև Օպերային թատրոնի շենքի հիմնադրման 100-ամյակը նշանավորող կարևոր իրադարձություն։ Մասնավորապես՝ միջոցառման ձևաչափը հնարավորություն կտա ընդգծելու ոչ միայն թատրոնի մշակութային, այլև ճարտարապետական նշանակությունը։ Նախատեսվում է, որ միջոցառումները կանցկացվեն ինչպես շենքի ներսում, այնպես էլ տանիքային հարթակներում, որտեղ կբեմադրվեն բալետային և այլ ներկայացումներ։

Նախարարի խոսքով՝ մրցույթն ուղիղ եթերով հեռարձակվելու է մասնակից 11 երկրներում՝ Պորտուգալիայում, Սերբիայում, Շվեյցարիայում, Բելգիայում, Գերմանիայում, Չեխիայում, Կիպրոսում, Լեհաստանում, Լատվիայում, Շվեդիայում և, իհարկե, Հայաստանում, ինչը կբարձրացնի մեր երկրի միջազգային տեսանելիությունը։

Մրցույթի շրջանակում նախատեսվում են նաև մշակութային ծրագրեր հյուրերի համար, որոնք, ըստ Ժաննա Անդրեասյանի, հնարավորություն կտան ներկայացնելու Հայաստանի հարուստ մշակութային ժառանգությունը՝ թանգարանները, արվեստի կենտրոնները՝ խթանելով հետագա զբոսաշրջային հոսքերը։

Հայաստանի ներկայացուցիչը կլինի 15-ամյա ֆլեյտահարուհի Էլեն Վիրաբյանը, որը, նախարարի խոսքով, արդեն ունի միջազգային ճանաչում և տարբեր բեմերում հանդես է եկել հեղինակավոր նվագախմբերի հետ։

Պետության հատկացրած միջոցները կուղղվեն միջոցառման կազմակերպչական, տեխնիկական, բովանդակային և այլ անհրաժեշտ ծախսերի իրականացմանը։ Ժաննա Անդրեասյանը կարևորել է նաև ոլորտի տնտեսական բաղադրիչը և անդրադարձել տոմսային քաղաքականությանը՝ նշելով, որ տոմսերի վաճառքի վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: Միաժամանակ, հաշվի առնելով, որ դահլիճը նախատեսված է շուրջ 1200 հանդիսականի համար և կարևորելով միջոցառման հասանելիությունը բոլոր ցանկացողների համար՝ նախատեսվում է համերգի ուղիղ հեռարձակում բացօթյա էկրանների միջոցով։ Այդպիսով, մրցույթին կհետևեն ոչ միայն դահլիճում գտնվող հանդիսատեսը, այլև բացօթյա հարթակներում հավաքված քաղաքացիներն ու հյուրերը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին