Ներքին Տեսանյութ 4 ամիս առաջ - 20:41 12-05-2026

Մեծ պարտքեր են վերցրել, բայց Երևանում 0 նոր մանկապարտեզ է կառուցվել. Մեսրոպ Մանուկյան

Մերի Հակոբյան

Լրագրող

Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում բնակիչների հետ հանդիպման ժամանակ Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Մեսրոպ Մանուկյանը քննադատել է քաղաքային իշխանությունների քաղաքականությունը՝ անդրադառնալով կանաչապատման, օդի աղտոտվածության և մանկապարտեզների խնդիրներին։

Նրա խոսքով՝ Երևանի իշխանությունները բավարար ուշադրություն չեն դարձնում քաղաքի բնապահպանական և սոցիալական խնդիրներին։

«Օդի աղտոտվածության մասին ենք խոսում, խնդիրների մասին։ Հիշո՞ւմ եք, չէ՞, որ խոստացել էին 10 միլիոն ծառ տնկել։ Անցյալ տարի Երևանի բյուջեով կանաչապատման համար ծախսվել է 4,8 միլիարդ դրամ, բայց տնկվել է ընդամենը 5044 ծառ։ Այս տեմպերով ե՞րբ պիտի լուծեն այս հարցը։ Փոխարենը կարելի էր ամբողջությամբ ծառերով պատել Հաղթանակի զբոսայգին, Ծիծեռնակաբերդի բարձունքն ու մյուս հատվածները»,- ասել է Մանուկյանը։

Նա նաև անդրադարձել է մանկապարտեզների խնդրին՝ պնդելով, որ վերջին տարիներին Երևանում նոր մանկապարտեզներ չեն կառուցվել։

«8 տարի է անցել, մեծ պարտքեր են վերցրել, բայց Երևանում 0 նոր մանկապարտեզ է կառուցվել։ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում առնվազն 2 մանկապարտեզ քանդել, ավերել են ու մոռացել»,- նշել է նա։

Մանուկյանը նաև վիճահարույց հայտարարություն է արել երեխաների առողջության թեմայով՝ այն կապելով քաղաքային միջավայրի խնդիրների հետ:

Մանրամասները՝ տեսանյութում:

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում