Մամուլ 4 ամիս առաջ - 08:41 12-05-2026

Արտերկրում ուսանող կուրսանտների համար ՊՆ-ն կվարձակալի բնակելի տարածություն. Փաստ

«Փաստ» օրաթերթը գրում է. Պաշտպանության նախարարությունն առաջարկում է լրացում կատարել կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն որոշման մեջ։ Հայաստանի պաշտպանության նախարարության և գործընկեր օտարերկրյա պետությունների միջև ռազմական կրթության ոլորտում համագործակցության շրջանակներում օտարերկրյա պետությունների ռազմաուսումնական հաստատություններ ուսման գործուղված զինծառայողների կեցության ապահովման նպատակով N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածով սահմանվել է բնակելի տարածության վարձակալության համար դրամական փոխհատուցում՝ հրավիրող կողմի ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդի տրամադրման դեպքում՝ բնակելի ֆոնդի վարձավճարի չափով, իսկ նման ֆոնդի բացակայության դեպքում՝ զինծառայողի և սեփականատիրոջ միջև կնքված բնակելի տարածության վարձակալության պայմանագրով սահմանված վարձակալության գումարի չափով: Փոխհատուցման ամսական չափը չի կարող գերազանցել մայրաքաղաքներում՝ օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ծառայության մարմնում ծառայող կցորդին բնակելի տարածության վարձակալության համար սահմանված գումարի չափը, իսկ այլ տարածքներում՝ դրա 70 տոկոսը:

Օտարերկրյա պետության ռազմաուսումնական հաստատություններում Հայաստանի ԶՈւ պարտադիր ժամկետային զինծառայող կուրսանտների ուսումնառության բոլոր դեպքերում կուրսանտները բնակվում են ռազմաուսումնական հաստատության տարածքում գտնվող և բնակության համար նախատեսված զորանոցներում՝ տվյալ պետության քաղաքացի հանդիսացող մյուս կուրսանտների հետ համատեղ: Միաժամանակ ուսումնական արձակուրդների (ամառային և ձմեռային) ժամանակ տվյալ պետությունում հանգստյան և տոնական օրերին ռազմաուսումնական հաստատության կենսապահովման համար անհրաժեշտ ենթակառուցվածքները (ճաշարան, լվացքատուն և այլն) չեն աշխատում կամ աշխատում են ազատ ռեժիմով, քանի որ տեղացի կուրսանտները գրեթե ամբողջությամբ (ուսումնական արձակուրդներին՝ ամբողջությամբ), ինչպես նաև ուսումնառող անձնակազմը բացակայում են ռազմաուսումնական հաստատությունից՝ վերադառնալով իրենց բնակության վայրեր: Նշված ժամանակահատվածում կուրսանտների համար առաջանում են խնդիրներ թե՛ հանգստի, թե՛ կենցաղի կազմակերպման առումներով:

Տվյալ պարագայում ռազմաուսումնական հաստատությանը կից բնակելի ֆոնդ տրամադրված լինելու դեպքում N 2335-Ն որոշման 5-րդ հավելվածի 3-րդ կետի հիման վրա ենթակա է փոխհատուցման միայն բնակելի ֆոնդի վարձավճարը, սակայն առկա խնդիրը լուծելու նպատակով առաջարկվում է ուսումնառող յուրաքանչյուր մինչև չորս կուրսանտի հաշվարկով, ըստ անհրաժեշտության, վարձակալել մեկ բնակելի տարածություն՝ կուրսանտների՝ ուսումնական արձակուրդների, հանգստյան և տոնական օրերի ընթացքում բնակվելու համար՝ վարձակալության և դրա վարձավճարի փոխհատուցման գործընթացն իրականացնելով նույն կետով սահմանված կարգով:

Որոշման նախագծի ընդունումը հանգեցնում է լրացուցիչ ֆինանսական միջոցների ներգրավման անհրաժեշտության՝ տարբեր երկրներում տարեկան ընդհանուր մինչև 12 բնակարանի վարձակալության դեպքում՝ մինչև 97,632.7 հազար դրամի չափով, որը կիրականացվի պաշտպանության նախարարությանը հատկացված ընդհանուր միջոցների հաշվին:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը