Ներքին 3 ամիս առաջ - 17:02 11-05-2026

Ես իմ երկիրն եմ կարոտում, գուցե մեր Ղարաբաղը հետ գա. քաղաքացիները պարզաբանում են՝ ինչու են ձայն տալու «Հայաստան» դաշինքին

«Քոչարյանն Արցախում 4 շրջան ա վերաբնակեցրել: Նիկոլ կոչեցյալը ուրիշներին ա մեղադրում հող տալու համար, բայց Ղարաբաղը հանձնել են ոչ թե 2023 թվականին, այլ 2020-ին՝ հենց Նիկոլի ստորագրությամբ», - ասաց Արցախից տեղահանված մի քաղաքացի, նշելով, որ իր ձայնը տալու է Ռոբերտ Քոչարյանին:

Մի կին էլ, չկարողանալով զսպել հուզմունքը, ասաց.

«Ռոբերտ Քոչարյանին եմ ընտրելու, որ միգուցե մեր Արցախը հետ գա: Ես իմ երկիրն եմ կարոտում, ես էնտեղ եմ ապրել: Տղաս զոհվել ա, բայց էնտեղ գոնե ինձ մոտ էր, իսկ հիմա տղայիս գերեզմանը գնալու համար պիտի հասնեմ չգիտեմ՝ ուր: Վախենում եմ՝ էստեղ բերեմ, բա որ էս տարածքն էլ հանձնի թուրքին: Չգիտեմ՝ մինչև երբ եմ իրան անիծելու», - ասաց կինը:

Ձեզ գուցե հետաքրքրի