Ներքին 4 ամիս առաջ - 14:35 11-05-2026

Իսրայելը hարձակվել է Լիբանանի հարավում գտնվող Հեզբnլլաhի հենակետերի վրա

Իսրայելական ՌՕՈւ կործանիչները առավոտից 13 հարձակում են գործել Հեզբոլլահի ռազմական օբյեկտների վրա Լիբանանի հարավում գտնվող Նաբատիա նահանգում և Արևմտյան Բեկաա տարածաշրջանում։ Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով Al Jazeera հեռուստաալիքին:

Նրա տեղեկություններով՝ ռմբակոծությունների են ենթարկվել Հեզբոլլահի ջոկատների հենակետերը Սիրբին, Տոուլա և Էբբա շրջաններում, այնտեղ ստեղծված ստորգետնյա կառույցներն ու պահեստները։ Այնտեղից տեղեկություններ են ստացվել ուժեղ ավերածությունների և խաղաղ բնակիչների շրջանում տուժածների մասին, նրանց թիվը ճշտվում է։

Ավելի վաղ Իսրայելի պաշտպանության բանակի ներկայացուցիչ Ավիխայ Էդրին տեղի բնակչությունից պահանջել էր շտապ տարհանվել վտանգավոր գոտուց՝ նախքան ավիահարվածները։ Նա Արաբ-Սելիմ, Ջարդժուա, Ջումեյջմա, Կլեյա, Կֆար-Ռումման, Մաշգարա, Նումեյրիա, Ռեյհան և Հարրուֆ բնակավայրերի բնակիչներին խորհուրդ է տվել «անհապաղ լքել իրենց տները և առնվազն մեկ կիլոմետր հեռանալ այն շրջաններից, որոնց հասցվելու են հարվածները»։

Հանրապետության առողջապահության նախարարության տվյալներով՝ մայիսի 10-ին Լիբանանում իսրայելական ավիացիայի հարձակումների և հրետանային հարվածների հետևանքով ավելի քան 50 մարդ է զոհվել, 107-ը՝ վիրավորվել։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում