Արտաքին 5 ամիս առաջ - 19:37 10-05-2026

Baltic Shield 2026․ Լեհաստանն ու Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացնում

Լեհաստանն ու Դանիան համատեղ զորավարժություններ են անցկացնում։ Զորավարժությունները կրում են «Baltic Shield 2026» խորագիրը։ Այս մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը X-ի իր էջում։

Լեհ նախարարի խոսքով՝ զորավարժություններին մասնակցում են, մասնավորապես, հրետանավորներ, նավաստիներ, օդաչուներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, ինչպես նաև Սթանիսլավ Սոսաբովսկու անվան 8-րդ Պոմերանյան օդադեսանտային բրիգադի և 2-րդ հետախուզական գնդի զինծառայողները։

«Զինվորները վերապատրաստում են անցնում Լեհաստանի տարածքում, դանիական Բորնհոլմ կղզում և Բալթիկ ծովի ջրերում։ «Baltic Shield 2026»-ը ոչ միայն դաշնակից ուժերի մարտունակության և օպերատիվ համագործակցության ստուգում է, այլև հստակ ուղերձ Բալթիկ ծովի տարածաշրջանում ՆԱՏՕ-ի երկրների միասնության մասին»,- նշել է Կոսինյակ-Կամիշը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու