Արտաքին 5 ամիս առաջ - 12:09 10-05-2026

Իրանը դարձել է աշխարհի չորրորդ գերտերությունը․ խորհրդարանի փոխխոսնակ

Իրանը «դարձել է աշխարհի չորրորդ գերտերությունը», այս մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի փոխխոսնակ Համիդռեզա Հաջի Բաբաեին։

«Այսօր Հորմուզի նեղուցը հավերժ պատկանում է Իրանի մեծ ազգին, և ոչ մի նավ կամ նավթատար չի կարող անցնել դրանով առանց Իրանի թույլտվության»,- հայտարարել է Բաբաեին։

Միևնույն ժամանակ, Իրանի ԶՈւ խոսնակ Մոհամմադ Ակրամինիան հայտարարել է, որ «թշնամին չի կարողացել հասնել իր նպատակներից որևէ մեկին» և պարտություն է կրել պատերազմում։

«Ժամանակակից պատերազմները հիմնականում դատվում են նրանով, թե որքանով են նրանք հասել իրենց հայտարարված նպատակներին», - ասել է Ակրամինիան։ «Քանի որ թշնամին չի կարողացել հասնել իր հայտարարված նպատակներին, այն կրել է վճռական պարտություն և նահանջ»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու