Ներքին 4 ամիս առաջ - 09:55 10-05-2026

Եթե Փաշինյանը պահի իշխանությունը, Հայաստանը վերածվելու է Լիբանանի. Հակոբ Բադալյան

Քաղաքագետ Հակոբ Բադալյանի տելեգրամյան գրառումը.

Ի՞նչ ասել Հայաստանի վերաբերյալ Պուտինի հայտարարությունների առնչությամբ:

Ես մի քանի օր առաջ Հինգերորդ ալիքի եթերում անդրադառնալով այս թեմային նշել եմ, որ Պուտինի հայտարարությունները նշանակում են մի բան, որ Նիկոլ Փաշինյանը իր վերընտրության համար Ռուսաստանին էլ վճարելու է շատ բարձր գին: Բնականաբար, վճարելու է ոչ թե իր «գրպանից», այլ Հայաստանի հաշվին:

Իսկ ինչու՞ է Պուտինն անում այդ կոշտ հայտարարությունները, այն էլ հրապարակավ: Երկու պառճառով: Անում է՝ գինը բարձրացնելու համար, երբ տեսնում է, որ մյուս ուժային կենտրոններն են սահմանել բարձր գին ու եկել դրա հետեւից: Երկրորդ՝ հրապարակավ է անում, որպեսզի այդ պրոցեսին «վկա» լինի նաեւ հայ հանրությունը: Դրա նպատակը թերեւս այն է, որ հետո Նիկոլ Փաշինյանը չունենա ինֆորմացիոն-քարոզչական մանպուլյացիայի մեծ դաշտ:

Միեւնույն ժամանակ, այդ հայտարարություններով ՌԴ նախագահը՝ մի կողմից բարձրացնելով գինը, մյուս կողմից նվազեցնելով Փաշինյանի մանեւրի դաշտը, զուգահեռ նաեւ նրան տալիս է նախընտրական քարոզչության հակառուսական բաղադրիչը խաղարկելու «քատ-բլանշ»:

Այլ կերպ ասած, Հայաստանի հանրապետությունն այդպիսով հայտնվում է «եռակի թակարդում», եւ դա միայն Ռուսաստանի մասով: Ավելորդ է ասել, թե ինչ թակարդում ենք Ադրբեջանի եւ Թուրքիայի, ու նաեւ ԵՄ-ի ու ԱՄՆ-ի մասով: Եվ այս ամենը՝ լոկ Նիկոլ Փաշինյանի իշխանության պահպանման համար, այլ ոչ թե Հայաստանի ինքնիշխանության: Ավելին, Հայաստանի ինքնիշխանության հեռանկարի հաշվին:

Հայաստանը 2026 թվականի խորհրդարանի ընտրությունից հետո, եթե այդ ընտրության արդյունքում Նիկոլ Փաշինյանը պահում է իր իշխանությունը, վերածվելու է Լիբանանի: Ի՞նչ է Լիբանանը: Մի պետություն, որտեղ հարցեր լուծում են բազմաթիվ այլ պետություններ՝ Լիբանանից բացի:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում