Ներքին 5 ամիս առաջ - 20:17 09-05-2026

Վեդիում սեռական բռնnւթյան ենթարկված քույրերի հորեղբայրն ազատ է արձակվել

«Ձերբակալման 72 ժամը լրանալուն պես՝ ժամը 15:30-ին, Վեդիում սեռական բռնության ենթարկված անչափահաս քույրերի հորեղբայր Թովմաս Թովամսյանն ազատ է արձակվել Մասիսի քննչական բաժնից»,-հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։

«Քննիչը մեզ տեղեկացրեց, որ նրա նկատմամբ այս պահին մեղադրանք առկա չէ, դա նշանակում է, որ դատախազը նման որոշում չի կայացրել։ Իսկ եթե չկա մեղադրանք, բնականաբար, չի կարող լինել նաև խափանման միջոցի հարց։

Սա իհարկե չի նշանակում, որ վարույթն ավարտվել է. այն շարունակվում է, պարզապես խափանման միջոցի հարց չկա»,-ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք՝ Թովմաս Թովամսյանի գործն անցնում է երկու դրվագով՝ ոստիկանի նկատմամբ բռնություն և սեռական բռնության կատարած անձի նկատմամբ ենթադրյալ դանակահարություն։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան