Ուղիղ եթեր
Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 18:40 07-05-2026

Լեհաստանն ու Հայաստանը համատեղ զորավարժություններ կանցկացնեն

Լեհաստանն ու Հայաստանը պայմանավորվել են համատեղ զորավարժություններ անցկացնել, հայտնել է Վարշավան։

Պայմանավորվածությունը ձեռք է բերվել Լեհաստանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի և Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի այսօրվա հանդիպման արդյունքում։

«Կայունության, անվտանգության և համագործակցության ձգտող երկրները մեր երկխոսության գործընկերներն են։ Ահա թե ինչու մենք հետաքրքրված ենք համատեղ ռազմական վարժանքներով, ռազմական համալսարանների միջև համագործակցությամբ և Լեհաստանի և Հայաստանի պաշտպանական արդյունաբերության միջև փորձի փոխանակմամբ»,- ասել է Կոսինյակ-Կամիշը բանակցություններից հետո։

Լեհ բարձրաստիճան պաշտոնյան նաև նշել է, որ Վարշավայում գտնվող Հայաստանի դեսպանատանը պետք է բացվի ռազմական կցորդի գրասենյակ։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը