Մամուլ 3 ամիս առաջ - 08:38 07-05-2026

Տեքստը ոչ ոք չի տեսել. Փաշինյանն ասել է՝ դրա ժամանակը չէ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է. «Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը գրեթե մեկ ամիս է՝ նիստեր չի գումարել։ Ըստ արդարադատության նախարարության՝ վերջին նիստը տեղի է ունեցել ապրիլի 1-ին, նախարար Սրբուհի Գալյանի գլխավորությամբ քննարկվել են գործադիր իշխանությանը վերաբերող կարգավորումները, ինչպես նաեւ՝ սահմանադրության ընդունման կարգի փոփոխության եւ հանրաքվեի վերաբերյալ կարգավորումները։

Նիստից մոտ 10 օր առաջ էլ Գալյանը հայտարարեց, որ տեքստն արդեն պատրաստ է, այն կուղարկվի ՔՊ վարչության քննարկմանը։ Թե ինչ կապ ունի իշխող կուսակցությունը ՀՀ սահմանադրության նախագծի հետ, պարզ չէ, բայց մենք տեղեկացանք, որ ՔՊ վարչությունում սահմանադրության տեքստը չեն քննարկել եւ անգամ չեն տեսել:

Հպանցիկ խոսակցություն է գնացել այդ մասին, եւ Փաշինյանն ասել է, որ դրա ժամանակը չէ` ընտրություններից հետո կանդրադառնանք: Ոչ էլ սահմանադրական բարեփոխումների խորհուրդն է տեսել սահմանադրության որեւէ պատրաստի տեքստ:

Ավելին, խորհուրդը շուրջ մեկ ամիս է՝ նիստեր չի հրավիրում, թե ինչու` խորհրդի անդամ Դանիել Իոաննիսյանը երեկ մեզ ասաց, որ, հավանաբար, նախընտրական ծանրաբեռնվածության պատճառով է, որ նիստեր չեն անցկացվում, այն դեպքում, երբ առաջ շաբաթը մեկ նիստեր էին գումարում, եւ հայտարարել էին, որ մինչեւ ընտրությունները սահմանադրության տեքստը կհրապարակվի։

Թե ինչու է գործընթացը կանգ առե ՔՊ մեր աղբյուրները չեն թաքցնում, որ սպասում են ընտրությունների արդյունքներին, որից կախված կլինի՝ հնարավո՞ր է հանրաքվե անել, թե՝ ոչ: Բանն այն է, որ տեքստը հանրաքվեի դնելու համար ՔՊ-ին սահմանադրական մեծամասնություն է հարկավոր կամ էլ՝ կոալիցիոն գործընկերներ, համախոհներ, ուստի չարժե ժամանակ վատնել, երբ անհայտ է իրենց եւ, ըստ այդմ հանրաքվեի ճակատագիրը։

Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
12:53 Ռոբերտ Քոչարյանին տեղափոխեցին հիվանդանոց
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
19:22 Գագիկ Ծառուկյանի անունից ՄԻԵԴ ներկայացված 2 գանգատներն էլ ստացվել են Դատարանի կողմից