Ներքին Խոսք 3 տարի առաջ - 17:35 27-04-2023

ԵԽԽՎ-ում եմ, կարևոր հարցեր ենք քննարկում, դրա ժամանակը չէ. Վլադիմիր Վարդանյանը` հանձնվող գյուղերի մասին

Երևանը պետք է ութ պահանջ կատարի Ադրբեջանի հետ հարաբերությունները նորմալացնելու համար, այդ թվում՝ վերադարձնի սահմանամերձ ութ գյուղեր: Երեկ ելույթ ունենալով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բաց քննարկմանը՝ այս մասին նշել է ՄԱԿ-ում Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը։

Նրա խոսքով, Հայաստանը պետք է կատարի իր միջազգային պարտավորությունները, ամբողջովին դուրս բերի իր զինված կազմավորումները Ադրբեջանի տարածքից, վերադարձնի Ադրբեջանի սահմանամերձ դեռևս օկուպացված ութ գյուղերը, դադարեցնի ու ձեռնպահ մնա տարածքային պահանջներից:

Հասկանալու համար, թե իշխանական թևն ի՞նչ կարծիք ունի ութ գյուղերի մասին՝ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը հարցը լսելով անմիջապես պատասխանեց.

«Կներեք, ես երկրում չեմ և ես չգիտեմ, թե ինչի՞ մասին է խոսքը։ Ես ԵԽԽՎ միջոցառման եմ, քննարկում ենք այլ կարևոր հարցեր՝ Լաչինի շրջափակման հետ կապված, կներեք։ Խնդրից տեղյակ չեմ, ու չգիտեմ էլ, թե ինչի՞ մասին եք խոսում»։

Հիշեցնենք՝ ինչ վերաբերում է Լաչինի ճանապարհի սկզբնամասում անցակետ տեղադրելուն, նա ասել է, որ դա Ադրբեջանի ինքնիշխան տարածքն է, և որ անցակետի տեղադրումը հիմնված է պետությունների տարածքային ինքնիշխանության և ամբողջականության հիմնարար սկզբունքների, անվիճարկելի իրավունքի, արտոնյալ և բացառիկ իրավասության և պարտականության վրա՝ ապահովելու իր սահմանների անվտանգությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի