Ներքին 3 ամիս առաջ - 17:34 05-05-2026

Ադրբեջանի հետ խաղաղության գործընթացն ավելի արագ է ընթանում, քան Թուրքիայի հետ․ Ռուբինյան

Պետք է խոստովանեմ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առաջ է անցել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորումից, և դա լավ է, բայց ես կարծում եմ, որ մենք պատմական հնարավորություն ունենք էլ ավելի մեծ առաջընթացի հասնելու համար։ Երևանի ու Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մենք պետք է օգտվենք այդ հնարավորությունից։

Այս մասին մայիսի 5-ին «Երևանյան երկխոսություն – 2026» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է ՀՀ Ազգային ժողովի փոխնախագահ, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը։

Նրա խոսքով՝ լավ նորությունն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունները կարգավորվում են, թեև մինչև անցյալ տարվա օգոստոս ընկած ժամանակահատվածում երկրների միջև հակամարտություն է եղել։

Նա հավելել է, որ այդ ժամանակից ի վեր բազմաթիվ անհավանական բաներ են տեղի ունեցել. արդեն ավելի քան երկու տարի է՝ հայ-ադրբեջանական սահմանին ոչ մի զինվոր կամ զինծառայող չի զոհվել որևէ կողմից։ «Բացի այդ, սկսած անցյալ աշնանից, Ադրբեջանը հանել է դեպի Հայաստան և Հայաստանից իրականացվող երկաթուղային տարանցման բոլոր սահմանափակումները, ինչը հսկայական քայլ է Հարավային Կովկասի տարածաշրջանի համար, քանի որ գրեթե երեք տասնամյակ Ադրբեջանի տարածքով դեպի Հայաստան գնացքներ չէին աշխատում։ Մենք նաև ուղղակի առևտուր ենք սկսել Ադրբեջանի հետ։ Հայաստանն արդեն իսկ նավթամթերք է ներկրում Ադրբեջանից։ Կրկնում եմ՝ սա նախկինում աներևակայելի էր։ Այժմ քննարկումներ են ընթանում նաև փոխադարձ գործարար նախաձեռնությունների իրականացման շուրջ»,- նշել է Ռուբինյանը։

Հատուկ ներկայացուցիչը շեշտել է, որ դրան զուգահեռ դիտվում է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթաց, որը սկսվել է դեռևս 2022 թվականի սկզբին։

«Մենք կարծում ենք, որ եկել է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացում մեծ դրական քայլեր անելու ժամանակը, սակայն դա չի նշանակում, թե ոչինչ տեղի չի ունենում։ Ստամբուլի և Երևանի միջև վերսկսվել են ավիաչվերթները, թուրքական ավիաընկերությունները սկսել են թռիչքներ կատարել դեպի Երևան։

Քննարկումներ են ընթանում մեր երկրների միջև չվերթների քանակն ավելացնելու շուրջ։ Մենք մեր երկրների միջև հաստատել ենք ուղիղ օդային բեռնափոխադրումների առևտուրը։ Երեկ մենք ստորագրեցինք Անիի պատմական կամրջի համատեղ վերակառուցման կամ վերականգնման մասին արձանագրությունը», - եզրափակել է Ռուբեն Ռուբինյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ