Ներքին Միտք 5 ամիս առաջ - 22:24 04-05-2026

Փաշինյանն Ալիևին թեկնածուն է, իսկ մյուսների համար պարզապես հարմար գործիչ է․ ադրբեջանագետ

Իմ կարծիքով, Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի հյուրընկալումը Հայաստանի կողմից ինքնին դրական երևույթ է․ գրում է ադրբեջանագետ Տաթև Հայրապետյանը։

«Այս հնարավորությունը պետական շահը սպասարկող իշխանությունը մաքսիմալ կօգտագործեր հօգուտ պետության, ոչ թե հօգուտ սեփական նեղ անձնական շահերի։ Կփորձեր սա դարձնել հնարավորություն՝ ավելի շոշափելի ու առարկայական երկկողմ և բազմակողմ կապերի խորացման համար, բայց դրա համար պետք է պետությունն ունենա տեսլական՝ երկարաժամկետ և հնարավորինս հստակ, լուրջ ու շոշափելի արդյունքների հասնելու համար։

Բացասականն այն էր, որ այս հարթակը Ալիևի կողմից դարձավ էթնիկ զտումը գովերգելու վայր, իսկ որոշ գործիչներ էլ այն, ինչ անգամ իրենց մայրաքաղաքներից չեն հայտարարում, որոշեցին հայտարարել Երևանից։ Սա, իհարկե, ուղիղ վերաբերմունք է հյուրընկալող կողմի հանդեպ։

Այսքանով հանդերձ՝ ես կարծում եմ, որ ընդդիմադիր դաշտը ոչ թե պետք է զբաղվի այս ամենը փնովելով կամ սա ներկայիս ստախոսին որպես բացառիկ աջակցություն ներկայացնելով, որով կամա թե ակամա միայն «Քանդենք պետությունը» կուսակցությանը եք օգնում, այլ պետք է սրանից բխեցնի իր օրակարգերը և ծառայեցնի դրանք իր նպատակներին, եթե դրանք կան։

Նաև ասեմ՝ իմ համոզմամբ, Փաշինյանը օդի ու ջրի պես պետք է բացառապես Ալիևին, դրա համար էլ հենց Ալիևի թեկնածուն է, իսկ մյուսների համար նա պարզապես հարմար է։ Ոչինչ չասող, ոչ մի պահանջ չունեցող կերպարը շատերին է հարմար, առավել ևս՝ երբ միշտ պատրաստ է կատարել այլոց պահանջները։ Ուստի պետք չէ չափազանցնել նրա՝ շատերին հարմար լինելու հանգամանքը՝ վերածելով դա նրա օգտին քաղաքական կապիտալի։ Դա սխալ է՝ բոլոր առումներով»,- նշում է Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը