Արտաքին 6 ամիս առաջ - 22:16 01-05-2026

Իրանը ԱՄՆ-ի հետ բանակցությունների առաջարկ է փոխանցել պակիստանյան միջնորդներին

Իրանի իշխանությունները ԱՄՆ-ի հետ համաձայնագիր կնքելու նոր առաջարկ են ներկայացրել բանակցություններում միջնորդական առաքելություն իրականացնող Պակիստանին։

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրին։

Լրատվամիջոցն առանց առաջարկի բովանդակությունը ներկայացնելու նշում է, որ ըստ իրանական դիվանագիտական ​​աղբյուրի՝ այդ երկրի կառավարությունն ապրիլի 30-ին նոր առաջարկ է ներկայացրել Պակիստանում գտնվող միջնորդներին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախորդ շաբաթվա վերջին հայտարարել էր, որ Իրանի հետ բանակցությունների մեկնելը ժամանակատար և թանկ է, ուստի նա կնախընտրեր հեռախոսային շփումները։

Ավելի ուշ նա հայտարարել էր, որ իրենից և մի քանի այլ անձանցից բացի որևէ մեկը տեղեկացված չէ Իրանի հետ բանակցությունների իրական կարգավիճակի մասին։Իրանի դատական ​​համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսենի-Էջեին մայիսի 1-ին հայտարարել էր, որ Իրանի իշխանությունները միշտ պատրաստ են երկխոսության, բայց այն իմաստ ունի շարունակել միայն ռացիոնալ դիրքերից։

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին