Ուղիղ եթեր
Ներքին 3 ամիս առաջ - 16:59 30-04-2026

Եվրոպան պետք է իմանա, որ ՀՀ հասարակությունը չի համակերպվում այս իրավիճակի հետ․ Արման Աբովյան

Մերի Հակոբյան

Լրագրող

«Տեսե՛ք, նամակի մեջ հստակ նշված են այն խնդիրները, որոնց առջև կանգնած է Հայաստանը՝ սկսած բռնաճնշումներից, որոնց մենք ականատես ենք, վերջացրած թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից Արցախում կատարվող վայրագություններով և արցախցիների իրավունքների հարցով։ Հայաստանում տեղի ունեցող գործընթացների մասին է հիմնականում խոսքը։ Եվրոպան, եվրոպացիները պետք է իմանան, որ Հայաստանի հասարակությունը հաշտ չէ այն ամենի հետ, ինչ կատարվում է»,- Oragir.News-ի հետ զրույցում ասաց ԲՀԿ անդամ Արման Աբովյանը՝ անդրադառնալով ՀՀ-ում ԵՄ գրասենյակին փոխանցված նամակին, որի տակ ստրոագրել են ընդդիմադիր 6 կուսակցություններ։

Հարցին, թե ինչպիսի՞ արձագանք են ակնկալում Եվրամիությունից, Աբովյանը նշեց.

«Եվրոպան խորապես թքած ունի, այսպես ասենք, հենց իրենց կողմից հռչակված մարդու իրավունքների վրա և այլն։ Բայց դրա հետ մեկտեղ ավելի քան համոզված եմ, որ այնուամենայնիվ Եվրոպայում և եվրոպական լիդերների միջև պետք է լինի դիսկուրսը, թե ինչ է կատարվում Հայաստանում»։

Հարցին՝ կարելի՞ է սա դիտարկել նաև որպես ընդվզման նամակ, Աբովյանը պատասխանեց. «Ե՛վ ընդվզման, և՛ դիրքորոշման հաստատման»։

Ինչ վերաբերում է այլ դեսպանատներին կամ միջազգային կառույցներին նման նամակների հնարավոր ուղարկմանը, Աբովյանը նշեց, որ չի կարող հստակ պատասխան տալ, սակայն ընդգծեց. «Մենք միշտ մեր գործընկերների հետ կապի մեջ ենք դրսում, և հավատացնում եմ ձեզ՝ իրենք շատ լավ տեղյակ են, թե ինչ է կատարվում այստեղ»։

Նշենք նաև, որ Oragir.News-ը փորձեց մեկնաբանություն ստանալ նաև ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանից, սակայն վերջինս չպատասխանեց զանգերին։

Հիշեցնենք՝ ընդդիմադիր 6 կուսակցություններ ապրիլի 29-ին նամակ են հանձնել ՀՀ-ում ԵՄ գրասենյակին, կոչ անելով՝

• Հրապարակավ և միանշանակ պահանջել Հայաստանում բոլոր քաղբանտարկյալների և Ադրբեջանում գտնվող հայ ռազմագերիների ազատ արձակումը։
• Հստակորեն խոսել Հայ Առաքելական եկեղեցու վրա ճնշումների և լրատվամիջոցների ազատության սահմանափակումների դեմ։
• Ապահովել հավասարակշռված ներգրավվածություն՝ հանդիպելով ընդդիմադիր ուժերի, անկախ քաղաքացիական հասարակության և Հայ Առաքելական եկեղեցու ներկայացուցիչների հետ։

Մերի Հակոբյան Մերի Հակոբյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ