Սպորտ 6 ամիս առաջ - 21:24 28-04-2026

Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների լավագույն տասնյակը

Սպորտային վերլուծական հեղինակավոր Sportico պորտալը ներկայացրել է 2026 թվականի աշխարհի ամենաթանկ ֆուտբոլային ակումբների թարմացված վարկանիշային աղյուսակը։

​Ցանկը կազմելիս մասնագետները հիմնվել են ակումբների հրապարակային ֆինանսական հաշվետվությունների, Deloitte ընկերության հետազոտական տվյալների (մասնավորապես՝ Football Money League-ի ցուցանիշների), ֆուտբոլային ֆինանսների փորձագետների վերլուծությունների և պարբերականի սեփական հաշվարկների վրա։

​Ակումբների եկամուտները գնահատվել և դասակարգվել են երեք հիմնական ուղղություններով՝
Հեռարձակման իրավունքներ
Կոմերցիոն գործունեություն
Հանդիպումների օրվա եկամուտներ (Matchday)

​Ուշագրավ է, որ լավագույն 50 ակումբների ցանկում ամենամեծ ներկայացվածությունն ունի ամերիկյան MLS-ը՝ 18 թիմով, սակայն նրանցից ոչ մեկին չի հաջողվել տեղ գտնել առաջատար տասնյակում։ Վարկանիշային աղյուսակի բացարձակ առաջատարը Մադրիդի «Ռեալն» է, որի շուկայական արժեքը գնահատվում է 7,7 միլիարդ դոլար։ Բացի այդ, ֆինանսական առումով շարունակում է գերիշխել Անգլիայի Պրեմիեր լիգան (ԱՊԼ)՝ զբաղեցնելով լավագույն տասնյակի միանգամից վեց հորիզոնական։

​2026 թվականի աշխարհի 10 ամենաթանկ ակումբների ցանկն՝ ըստ Sportico-ի.
«Ռեալ Մադրիդ» — 7,7 միլիարդ դոլար
«Բարսելոնա» — 6,65 միլիարդ դոլար
«Մանչեսթեր Յունայթեդ» — 6,47 միլիարդ դոլար
«Բավարիա» — 5,78 միլիարդ դոլար
«Լիվերպուլ» — 5,74 միլիարդ դոլար
«Մանչեսթեր Սիթի» — 5,7 միլիարդ դոլար
«Արսենալ» — 5,43 միլիարդ դոլար
ՊՍԺ — 5 միլիարդ դոլար
«Չելսի» — 4 միլիարդ դոլար
«Տոտենհեմ» — 3,5 միլիարդ դոլար

Armsport

Ամենից շատ դիտված

08:50 Հորմուզում նոյեմբերի սկզբից արդեն 22 հարձակում է իրականացվել
09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
08:00 Ուկրաինայում ռուսական հարվածներից տասնյակ մարդիկ են զոհվել և վիրավորվել
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
10:29 12-ամյա Լեոն «Our Generation 2026»-ի գլխավոր մրցանակակիրն է