Ներքին 5 ամիս առաջ - 12:34 28-04-2026

ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի իր և աշխարհի համար ոչ շահավետ գործարք. Սպիտակ տուն

ԱՄՆ-ը Իրանի հետ չի կնքի այնպիսի համաձայնագիր, որը շահավետ չի լինի Վաշինգտոնի և ողջ աշխարհի համար։ Այս մասին The New York Times թերթին հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղարի տեղակալ Օլիվիա Ուելսը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«ԱՄՆ-ը բանակցություններ չի վարի լրատվամիջոցների միջոցով. մենք հստակ նշել ենք մեր կարմիր գծերը, և նախագահ Թրամփը կկնքի միայն այնպիսի գործարք, որը շահավետ կլինի ամերիկացիների և ողջ աշխարհի համար»,- ասված է NYT-ին ուղղված նրա հայտարարության մեջ։

Ինչպես նշում է հրատարակությունը, ամերիկյան իշխանությունները եկել են այն եզրակացության, որ իրանցի բանակցողները լիազորված չեն զիջումների գնալ միջուկային ծրագրի հարցում ո՛չ գերագույն առաջնորդ Մոջթաբա Խամենեիի, ո՛չ էլ ԻՀՊԿ ղեկավարության կողմից։ Նրանք նշում են, որ առանց ռազմական գործողությունների շարունակման քիչ հիմքեր կան ենթադրելու, որ Թեհրանի բանակցային դիրքորոշումը կփոխվի։ Սակայն նույնիսկ ռմբակոծությունների շարունակումը, ըստ պաշտոնյաների, չի երաշխավորում, որ իրանական կողմի որոշումների կայացման գործընթացը կփոխվի, գրում է NYT-ը։

Ամերիկյան լրատվամիջոցները նախկինում հայտնել էին, որ Թրամփը դժվար թե ընդունի բանակցությունները վերսկսելու Իրանի առաջարկը, քանի որ այդ պլանում բացակայում են Թեհրանի միջուկային ծրագրի հարցի կարգավորման դրույթները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը