Արտաքին 4 ամիս առաջ - 17:07 26-04-2026

Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Ռուսաստանին մեղադրել է «միջուկային ահաբեկչության» մեջ: Նա հայտարարել է, որ համաշխարհային հանրությունը պարտավոր է հասնել նրան, որ Մոսկվան դադարեցնի հարվածները, որոնք սպառնում են նոր տեխնածին վթարով:

Իր ուղերձը նա հրապարակել է ապրիլի 26-ին՝ Չեռնոբիլի ատոմակայանում տեղի ունեցած աղետի 40-ամյա տարելիցին։

Զելենսկին հիշեցրել է, որ 1986թ. Չեռնոբիլի չորրորդ ռեակտորի պայթյունը հանգեցրել է ռադիոակտիվ նյութերի զանգվածային արտանետմանը շրջակա միջավայր, և հարյուր հազարավոր մարդիկ դեռ հաղթահարում են այդ աղետի հետևանքները: Ավերված ռեակտորի վրա հաջորդաբար կառուցվել են երկու պաշտպանական կառույցներ:

Նրա խոսքով՝ Ռուսաստանը, շարունակելով Ուկրաինայի դեմ պատերազմը, աշխարհը կրկին մոտեցնում է տեխնածին աղետի սահմանագծին։ Ըստ Կիևի՝ ռուս-իրանական «Շահեդ» անօդաչու թռչող սարքերը պարբերաբար թռչում են կայանի տարածքի վրայով՝ այն օգտագործելով որպես օդային միջանցք:

«Աշխարհը չպետք է թույլ տա, որ այս միջուկային ահաբեկչությունը շարունակվի, և լավագույն միջոցը Ռուսաստանին ստիպելն է դադարեցնել իր խենթ հարձակումները»,- ասել է Զելենսկին:

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
11:31 Երևանում տուն ձեռք բերելը դառնում է թրենդային
11:21 Ինքն իմ Կաթողիկոսը չէ, ինքն Ամենայն Հայոց չէ․ Ռուբինյան
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը