Ուղիղ եթեր
Ներքին 5 ամիս առաջ - 21:22 25-04-2026

Քաղաքապետարանի աշխատակիցներ ներկայացած անձինք վնասել են «Բոլորին դեմ եմ»-ի ավտոբուսը

«Բոլորին դեմ եմ» կուսակցությունը ֆեյսբուքյան էջում հայտնել է․

«Այսօր ցերեկը, անհայտ անձինք, քաղաքացիական հագուստով, ասում են ներկայացել են, որպես քաղաքապետարանի հասարակական կարգի պաշտպանման ինչ որ բան, եկել վնասել են Բոլորին դեմ եմ ավտոբուսը։

1) Ամբողջությամբ ջարդուփշուր են արել Բոլորին դեմ եմ գրվածը

2) Մեքենայի վրայի կպցրած տիպերը եղունգներով քերել պոկել

Ավտոբուսը կայանված է եղել Գարեգին Նժդեհի արձանի դիմաց՝ թույլատրելի տեղում՝ կարմիր գծերի վրա։

Մեքենայի սեփականատերի հետ չեն կապվել, կուսակցության հետ չեն կապվել: Եկել վնասել են, շուրջբոլորը թափթփել ու գնացել։

Երևանի քաղաքապետարան / Yerevan Municipality հերքեք կամ հաստատեք ձեր մասնակցությունը այս միջադեպին։

Եթե այդ տարածքում (Նժդեհի արձանի դիմաց, Հանրապետության փողոց, ժամը 15:00-ի շրջանակներում) տեսանկարահանում անող մարդիկ կան, խնդրում եմ օգնեք մեզ գտնել ովքեր ու ամենակարևորը ինչի համար են իրենց եղունգները այդքան ջանասիրաբար օգտագործել։

Խնդրում ենք տարածեք այս գրառումը»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
23:09 Ադրբեջանը ՈւԵՖԱ–ի միակ անդամն է, որը չի աջակցել ՖԻՖԱ–ի բարեփոխումների կոչին
22:52 Եթե լուծումներ կան, ուրեմն բողոք չպիտի լինի, եթե բողոք կա, ուրեմն խնդիր կա. ԱԺ-ում լսումներ կլինեն արցախահայության հարցերի շուրջ