ԲիզնեսLab 5 ամիս առաջ - 19:30 25-04-2026

Հովհաննես Բասենցյանը` Dilijan Eye նախագծի, անշարժ գույքի շուկայի և կառուցապատման խնդիրների մասին

Անի Կեսոյան

Լրագրող

Oragir.News-ի «Բիզնես Lab» հաղորդաշարը բացահայտում է հայաստանյան բիզնես միջավայրի միտումները, զարգացումները և այն մարդկանց, ովքեր կանգնած են այդ գործընթացների հիմքում։ Այս շաբաթ մեր տաղավարում հյուրընկալել ենք «DCD» կառուցապատող ընկերության փոխտնօրեն Հովհաննես Բասենցյանին։

Զրույցի մեկնարկին անդրադարձել ենք «Dilijan Eye» նախագծին՝ դրա գաղափարական հիմքերին, առանձնահատկություններին և ներդրումային գրավչությանը։ Քննարկել ենք, թե ինչով է նախագիծը տարբերվում շուկայում առկա առաջարկներից, ինչ փուլում են շինարարական աշխատանքները և ինչ սպասումներ կան դրա շուրջ։

Անդրադարձել ենք նաև Կառուցապատողների հայկական ասոցիացիային անդամակցությանը։ Պարոն Բասենցյանը նշել է․ «Կառուցապատողների ասոցացիան ինձ համար եզակի օրինակ է թե ինչպես է կարող է մասնավոր ոլորտի ընկերություններ ունենան նման հաջողված հարաբերություններ պետության հետ, ոլորտի կայունությունը պահպանելու համար, ոլորտի զարգացումը իրականացնելու համար, խնդիրները քննարկելու համար»։

Զրույցի ընթացքում խոսել ենք նաև Հայաստանի անշարժ գույքի շուկայի ներկա վիճակի մասին՝ դիտարկելով ինչպես զարգացման միտումները, այնպես էլ առկա խնդիրները։ Առանձնահատուկ ուշադրություն ենք դարձրել կառուցապատման ոլորտում հաճախ հանդիպող մարտահրավերներին՝ բնակարանների հանձնման ժամկետների ձգձգումներին, դրանց պատճառներին և հնարավոր լուծումներին, ինչպես նաև՝ գնորդների իրավունքների պաշտպանությանը և պայմանագրային կարևոր նրբություններին։

Պարոն Բասենցյանի հետ քննարկել ենք նաև քաղաքաշինական քաղաքականությանը վերաբերող հարցեր՝ ճարտարապետության դերը, միջավայրի որակի կարևորությունը, կառուցապատման մոտեցումները և այն, թե որքանով է Հայաստանում պահպանվում միասնական քաղաքային պատկերն ու տրամաբանությունը։ Անդրադարձել ենք նաև եկամտահարկի վերադարձի ծրագրի փոփոխություններին՝ փորձելով հասկանալ, թե արդյոք այն հասավ իր նպատակին։ Պարոն Բասենցյանը նկատում է․ «Եթե նպատակը Գյումրիում, Դիլիջանում, Կապանում շինարարության մեծացումն էր, ապա ոչ՝ չազդեց, եթե Երևանի սահմանների մեծացումն էր, ապա այո՝ ազդեց»։

Զրույցը լրացրել ենք նաև անձնական շեշտադրումներով՝ հասկանալու, թե ինչպես են սպորտը, գոլֆը, թենիսը և նույնիսկ սիգարի մշակույթը ձևավորում գործարարի մտածողությունն ու որոշումների կայացումը։

Մանրամասները՝ տեսանյութում․
Անի Կեսոյան

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը