Ներքին Տեսանյութ 5 ամիս առաջ - 12:15 25-04-2026

Աշխատավոր մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը հատկապես պարտավորեցնող են․ Գագիկ Ծառուկյան

Շարունակում ենք այցելությունները Լոռու մարզի Ջրաշեն, Մեծ Պարնի, Հարթագյուղ, Արևաշող և Գարգառ համայնքներում, տեղեկանում ենք ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի էջից։

Այս հանդիպումները ևս մեկ անգամ ցույց են տալիս, որ գրեթե չկա համայնք, որտեղ գյուղատնտեսական խնդիրները առաջնային չլինեն։Բնակիչները բարձրաձայնում են տարբեր մարտահրավերներ՝ ոռոգման ջրի պակասից մինչև որակյալ սերմացուի հասանելիություն, և ակնկալում են հստակ, համակարգային լուծումներ։

Հայրենիքի հանդեպ սերը պետք է արտահայտվի ոչ թե խոսքերով, այլ գործով․ միայն միասնականությամբ, համատեղ աշխատանքի և պատասխանատվության միջոցով է հնարավոր ապահովել իրական առաջընթաց և ձևավորել այնպիսի միջավայր, որտեղ մարդիկ կարող են աշխատել, զարգանալ և արժանապատիվ ապրել իրենց համայնքներում։ Մեր պարտքն է ամեն օր ներդնել մեր ուժն ու հնարավորությունները, որպեսզի ապագա սերունդներին փոխանցենք ավելի բարեկեցիկ և կայուն հայրենիք։

Աշխատավոր մարդկանց վստահությունն ու ջերմ վերաբերմունքը հատկապես պարտավորեցնող են, այդ վստահությունը մեզ համար ոչ միայն գնահատանքի նշան է, այլև հստակ հանձնառություն՝ լինել հետևողական, պատասխանատու և մշտապես կանգնած ժողովրդի կողքին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում