Ուղիղ եթեր
Ներքին 6 ամիս առաջ - 15:11 24-04-2026

Հայոց ցեղաuպանnւթյnւնը չի ավարտվել. Գևորգ Դանիելյան

Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է իրավագիտության դոկտոր, պրոֆեսոր, Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը։

Նա, մասնավորապես, նշել է.

«Ցեղասպանությունը միայն ցեղին ֆիզիկապես ոչնչացնելը չէ, այն հայության պարագայում ավելի նենգ ծրագրով ուղղորդված ոճրագործություն է, այն է՝ իսպառ ոչնչացնել հայի ինքնության բոլոր հենասյունները՝ Ազգային Եկեղեցին, մշակույթը, պատմությունը, որպեսզի անարգել յուրացնեն հայության պատմական տարածքները և ողջ քաղաքակրթական արժեհամակարգը։ Իսկ այն, ինչ հնարավոր չէ լինում յուրացնել, բարբարոսաբար ոչնչացնում են։

Սա նշանակում է, որ Հայոց ցեղասպանությունը չի ավարտվել, ուստի կարիք չկա քննարկել ցեղասպանությունը դատապարտող կոնվենցիայի հետադարձ ուժի հարցը, քանզի 1948 թվականից առ այսօր գործ ունենք շարունակվող հանցագործության հետ։

Հ.Գ. Երբ հարց է հնչեցվում, թե ինչո՞ւ չեն արձագանքում հենց այս պահին Արցախում հայության պատմամշակութային սրբավայրերի ոչնչացման փաստերին, շրջանցելով Սահմանադրության 19-րդ հոդվածի 2-րդ մասի հիմնադրույթները, պատասխանում են, թե դա այլ պետության տարածքում է և իբր հայելային դրսևորում է։ Դեռ մի կողմ թողնենք, որ այդ բարբարոսությանը ոչինչ համարժեք տեղի չի ունենում Հայաստանում, իսկ եթե անհարկի պետք է շահարկենք «հայելային» շահերի կեղծ օրակարգը, ապա դրա վերջը այդպես էլ չենք տեսնելու, ադրբեջանական կողմը միշտ մի «լրջագույն» կեղծիք կհորինի։ Ընդ որում՝ նույն այդ քաղաքական ուժը Հայոց Կաթողիկոսին հրաժարական պարտադրելը արձանագրել է որպես նախընտրական քաղաքական ծրագիր, մոռանալով ոչ միայն Սահմանադրությունը, այլև այն, որ խոսքը ոչ թե հայաստանյան ընտրողների, այլ համայն հայության (որի շուրջ 2/3-րդը սփյուռքում է) կողմից ընտրված հոգևոր առաջնորդի մասին է։

Թեպետ՝ վստահ եմ, որ անգամ հայաստանյան ընտրողները արդեն խորքային պատկերացում ունեն, թե ինչ է իրականում տեղի ունենում, անհեռատեսորեն ում ձգտումներին և վերջնական ինչ նպատակներին են ամեն գնով փորձում հագուրդ տալ»։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են

Ձեզ գուցե հետաքրքրի