Ներքին Արտաքին 5 ամիս առաջ - 22:12 23-04-2026

Փարիզում նշվել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցը

Ապրիլի 23-ին Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետարանում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը մասնակցել է Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցին նվիրված պաշտոնական արարողությանը:

Այս մասին հայտնում են դեսպանատնից։

Միջոցառմանը ելույթներով հանդես են եկել և ծաղկեպսակներ զետեղել Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը և Փարիզի իններորդ շրջանի քաղաքապետ Դելֆին Բյուրկլին։ Ծաղկեպսակներ են զետեղվել նաև պատգամավորների ու մի շարք կազմակերպությունների կողմից։

Արարողությանը ներկա էին նաև իններորդ շրջանի քաղաքապետի տեղակալ Ալեքսի Գովցյանը, Փարիզի քաղաքային խորհրդի անդամներ, ֆրանսահայ համայնքային կառույցների, ինչպես նաև ֆրանսիական տարբեր ասոցիացիաների ներկայացուցիչներ։

Արարողությանը հնչել են Հայաստանի, Եվրոպայի և Ֆրանսիայի օրհներգերը:
Հայոց ցեղասպանության 111-րդ տարելիցի կապակցությամբ իններորդ շրջանի քաղաքապետարանի շենքի վրա բարձրացվել է Հայաստանի Հանրապետության դրոշը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա