Ուղիղ եթեր
Մամուլ 4 ամիս առաջ - 07:15 22-04-2026

ՔՊ-ական Գյուլնազարյանն ակտիվացել է. պատգամավորի թեկնածուն ինչ ունեցվածք ունի. Ժողովուրդ


«Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ցուցակի 62-րդ համար Լյուդվիգ Գյուլնազարյանի հայտարարագրերը, գույքային վիճակն ու քաղաքական գործունեությունը։

Լյուդվիգ Գյուլնազարյանը վերջին տարիներին ակտիվ դերակատարում է ունեցել Փարաքար համայնքի կառավարման համակարգում՝ անցնելով ավագանու անդամից մինչև համայնքի ղեկավարի պաշտոն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը նաև գրել էր, որ նրա քաղաքական ուղին ուղեկցվել է ոչ միայն առաջխաղացմամբ, այլև աղմկահարույց միջադեպերով։ Մասնավորապես, «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ 2024 թվականին Գյուլնազարյանը հրաժարական է ներկայացրել համայնքի ղեկավարի պաշտոնից՝ քրեական միջադեպից հետո։ Ըստ հրապարակումների՝ նա գտնվել է կրակոցների վայրում, ստացել է հրազենային վնասվածք, սակայն պնդել է, որ դեպքին մասնակցություն չի ունեցել և հրաժարական է տվել՝ նախաքննությանը չխանգարելու համար։ Ավելի ուշ նա կրկին վերադարձել է քաղաքականություն․ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ Գյուլնազարյանը հաղթել է ՔՊ փրայմըրիզում՝ ստանալով 594 ձայն և զգալի առավելություն ունենալով մյուս թեկնածուների նկատմամբ։ Սակայն 2025 թվականի մարտին կայացած արտահերթ ընտրություններում պատկերը փոխվեց։ Փարաքարում հաղթեց ընդդիմադիր թեկնածու Վալոդյա Գրիգորյանը, իսկ ՔՊ-ն ստացավ 1459 ձայն՝ զիջելով «Միասնություն» դաշինքին, որը հավաքել էր 2102 ձայն։ «Ժողովուրդ օրաթերթ»-ը գրել էր, որ համայնքում ընտրական պայքարը բավական լարված է եղել։ Հետագայում, նույն տարվա սեպտեմբերին, Վալոդյա Գրիգորյանը սպանվեց իր տան բակում, ինչն էլ նոր լարվածություններ առաջացրեց համայնքում։

Գույքային և ֆինանսական պատկերը՝ ըստ տարիների «Ժողովուրդ օրաթերթ»-ը ուսումնասիրել է նաև Գյուլնազարյանի հայտարարագրերը՝ 2021-2025թվականների կտրվածքով։
2025 թվական Գյուլնազարյանը կրկին ստանձնել է համայնքի ղեկավարի պաշտոնը։Հայտարագրել է 3 միավոր անշարժ գույք։ Նրա գույքը ներառում է՝
• Փարաքարում բնակելի տուն՝ ժառանգությամբ ստացված (2003 թ.),

• Հողամաս՝ գնված 2013 թվականին,
• Հողամաս՝ նվիրատվությամբ ստացված 2023 թվականին։
Թանկարժեք գույքը՝ ոսկեղեն՝ 5 միլիոն դրամ, ինչպես նաև 90 օր և ավել տիրապետմամբ 4 միլիոն դրամ արժողությամբ ոսկի։
Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ։

Եկամուտները կազմել են ընդհանուր 5 միլիոն 421 հազար 73 դրամ, որից՝
• 2 միլիոն 261 հազար 585 դրամ՝ համայնքապետարանից,
• 2 միլիոն 509 հազար 489 դրամ՝ «Հայաստանի էլեկտրական ցանցերից»,
• 649 հազար 999 դրամ՝ վարձակալությունից։

Գյուլնազարյանը Քաղաքացիական կուսակցության անդամ է։ 2024 թվական 2024 թվականի դրությամբ անշարժ գույքը պահպանվել է։
«Ժողովուրդ օրաթերթ»-ը պարզեց, որ նա հայտարարագրել է 2002 թվականի արտադրության VAZ ավտոմեքենա, որը նույն տարում օտարել է նվիրատվությամբ։ Կանխիկ դրամը կազմել է 1 միլիոն 500 հազար դրամ։ Տարեկան եկամուտը՝ 6 միլիոն 288 հազար 12 դրամ։ Պահպանվել են նաև 5 միլիոն դրամ արժողությամբ ոսկեղենը և 4 միլիոն դրամի ոսկի՝ փաստացի տնօրինման տակ։ 2022 թվական Զբաղեցրել է համայնքապետի առաջին տեղակալի պաշտոնը։ Կանխիկ դրամի մնացորդը կազմել է 2 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 3 միլիոն 100 հազար 461 դրամ՝ համայնքապետարանից։

2023 թվական Գույքային փոփոխություններ չեն արձանագրվել։ Կանխիկ դրամը նվազել է՝ դառնալով 1 միլիոն դրամ։ Եկամուտը կազմել է 4 միլիոն 391 հազար 885 դրամ։ 2021 թվական Գյուլնազարյանը եղել է Փարաքարի ավագանու անդամ։ Նրա անշարժ գույքն ու թանկարժեք զարդերը պահպանվել են։ Կանխիկ դրամը կազմել է 2 միլիոն դրամ, իսկ եկամուտը՝ 2 միլիոն 580 հազար դրամ (ԱԱԾ-ից)։

Այսպիսով, «Ժողովուրդ օրաթերթ»-ի ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ Լյուդվիգ Գյուլնազարյանի գույքային պատկերը տարիների ընթացքում հիմնականում պահպանվել է, իսկ եկամուտները՝ աստիճանաբար աճել։

Միաժամանակ նրա քաղաքական գործունեությունը ուղեկցվել է ինչպես ընտրական հաջողություններով, այնպես էլ աղմկահարույց իրադարձություններով, որոնք ազդեցություն են ունեցել նրա պաշտոնավարման ընթացքի վրա։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին