Ներքին 6 ամիս առաջ - 19:55 21-04-2026

Amnesty International-ը քննադատել է Հայաստանի ոստիկանությանը

Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը 2025 թվականին վերաբերող ամենամյա զեկույցում կրկին քննադատել է Հայաստանի ոստիկանությանը:

Հեղինակավոր կառույցը փաստում է, որ ոստիկանության բարեփոխումները, այդ թվում՝ 2024-ին ընդունված նոր օրենքը, որը նպատակ ուներ բարելավել հավաքների ընթացքում ոստիկանության գործողությունները, չհաջողեցին մեղմել ցույցերի ժամանակ անհամաչափ ուժի կիրառման և ոստիկանության հաշվետվողականության պակասի վերաբերյալ մտահոգությունները։

«Սա հատկապես ակնհայտ էր 2024 թվականի մայիս և հունիս ամիսներին տեղի ունեցած հակակառավարական բողոքների ընթացքում արձանագրված մարդու իրավունքների խախտումների դեպքում»,- գրում է Amnesty International-ը՝ նկատի ունենալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման մասնակիցների և ոստիկանների միջև բախումները:

«Չնայած ոստիկանության կողմից ապօրինի ուժի կիրառման վերաբերյալ բավարար ապացույցներին, հետագայում քրեական վարույթներ հարուցվեցին միայն ցուցարարների դեմ՝ ընդհանուր թվով 16 անձի նկատմամբ, և ոչ մի ոստիկան պատասխանատվության չենթարկվեց», - այսօր հրապարակած զեկույցում գրել է Amnesty International-ը:

Կառույցն անդրադարձել է նաև Սամվել Կարապետյանի կալանավորմանը՝ ակնարկելով, որ դա կապ ուներ նաև Երևանի և Մոսկվայի հարաբերությունների հետ. «Հայաստանի արտաքին քաղաքականության՝ դեպի Արևմուտք ուղղված փոփոխությունը և Ռուսաստանի հետ ավանդական կապերը նվազեցնելու ջանքերը դարձան քաղաքական բաժանարար՝ խթանելով ապատեղեկատվական արշավներ և ատելության խոսք ամբողջ երկրում։ Հունիսին իշխանությունները հայտարարեցին, որ կանխել են պետական հեղաշրջման փորձ՝ ձերբակալելով Ռուսաստանի հետ կապ ունեցող ազդեցիկ գործարարի»,- ասված է զեկույցում։

Ամենից շատ դիտված

17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
23:12 Իսրայելը ԱՄՆ-ին նախազգուշացրել է՝ Իրանը կարող է քիմիական զենք կիրառել
19:08 Շաքիի դեպքով ադրբեջանցին ցուցմունքներ է տվել, սպանելու դիտավորություն չի ունեցել, ժամերով երեխեքին նստեցրել է, չի վնասել
17:21 Մեքսիկայում ինքնաթիռն ընկել է բնակելի տների հարևանությամբ․ օդաչուները զոհվել են
22:57 Նոր մանրամասներ՝ Ուշիի ողբերգական վթարից
19:00 Ուսանողությանը քաղաքից հեռացնելով՝ նոր նվաճում չենք ունենա. Ակադեմիական քաղաքի ռիսկերը