Ուղիղ եթեր
Ներքին 4 ամիս առաջ - 21:20 20-04-2026

Մարտին Մկրտչյանն օգնել է հետևորդին հաշտվել սիրելիի հետ

Սիրված երգիչ Մարտին Մկրտչյանն ապացուցել է, որ ոչ միայն սիրային երգերի վարպետ է, այլև պատրաստ է անձամբ օգնել սիրահարներին։

Արտիստը ինստագրամյան էջում անսպասելի նամակ է ստացել հետևորդներից մեկից, ով խնդրել էր Մարտինին միջամտել ու օգնել իրեն՝ հաշտվելու ընտրյալի հետ։ Երգիչը որոշել է անտարբեր չանցնել այս անկեղծ խնդրանքի կողքով։

Նա իր էջի «Story» բաժնում հրապարակել է նամակի լուսանկարը և հումորով դիմել նամակագրի սիրելիին. «Ընկեր ջան, ախպոր պես բարիշի էլի»։ Այս անմիջական քայլը մեծ հետաքրքրություն է առաջացրել երկրպագուների շրջանում։

Թեև դեռ հայտնի չէ՝ արդյոք զույգը հաշտվել է, թե ոչ, սակայն Մարտինի հումորային ու «ախպերական» աջակցությունը միանշանակ բարձրացրել է բոլորի տրամադրությունը։