Ֆուտզալի ազգային հավաքականն ուսումնամարզական հավաք կանցկացնի
Հայաստանի ֆուտզալի ազգային հավաքականն ապրիլի 20-25-ը ուսումնամարզական հավաք կանցկացնի ՀՖՖ տեխնիկական կենտրոն/ֆուտբոլի ակադեմիայում:
Այս մասին հայտնում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Ընտրանին հավաք կանցկացնի հետևյալ կազմով․
Սուրեն Ղազարյան – «Երևան» Արտյոմ Մկրտչյան – «Երևան» Արթուր Պատատյան – «Երևան» Աղասի Եղիազարյան – «Երևան» Արտյոմ Վարդանյան – «Նորիլսկի Նիկել 2» Եռնեստ Բադոյան – «Ֆակել Յամալ 2» Արտաշես Մուրադյան – «Երևան» Ռոբերտ Մամիկոնյան – «Երևան» Արթուր Ստեփանյան – «Ֆակել Յունիոր» Գիորգի Հայրապետյան – «Գրանտ Ավլաբարի» Էրիկ Հակոբյան – «Երևան» Կարեն Մուրադյան – «Երևան» Վրեժ Չիլոյան – «Երևան» Էրիկ Լազարյան – «Երևան» Ալեն Մարգարյան – «Երևան» Աշոտ Եսայան – «Երևան» Կարեն Դավթյան – «Երևան» Էրիկ Մարգարյան – «Երևան»
Եվրոպայի առաջնությունից հետո սա առաջին մարզական հավաքն է ֆուտզալի ազգային ընտրանու համար։ Թիմն այս տարի կմասնակցի Աշխարհի առաջնության որակավորման փուլին։