Արտաքին 7 ամիս առաջ - 09:16 18-04-2026

Իրանը հերքում է, որ համաձայնել է հարստացված ուրան փոխանցել ԱՄՆ-ին

Իրանի ազգային անվտանգության կոմիտեի խոսնակ Էբրահիմ Ռեզաին «Ալ Ջազիրա»-ին ասել է, որ Թեհրանը չի համաձայնի հարստացված ուրանի դուրսբերմանը երկրից և հերքել է այդ ուղղությամբ որևէ պարտավորություն, չնայած ԱՄՆ-ի հակառակ հայտարարություններին։

Ռեզային ասել է, որ Թեհրանը «կտրականապես մերժում է» ուրանի հարստացման կամ իր խաղաղ միջուկային ծրագրի դադարեցման հետ կապված ամեն ինչ՝ այն համարելով ռազմավարական կարմիր գիծ։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղային նույնպես մերժել է Թրամփի հայտարարությունները։

«Հարստացված ուրանը մեզ համար նույնքան սրբազան է, որքան իրանական հողը և ոչ մի դեպքում չի փոխանցվի որևէ տեղ», - ասել է Բաղային։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում բազմիցս հայտարարել է, որ Իրանը կհանձնի իր հարստացված ուրանի պաշարները։

Ամենից շատ դիտված

09:30 Համատեղ բնակվող մորաքրոջ ամուսինը անհայտ բացակայող է ճանաչվել 23 տարի անց
17:06 Լևոն Շիրինյանը ներողություն կխնդրի Սամվել Կարապետյանից
20:13 Կամավոր ատեստավորման ժամանակ ԱԲ-ով ստեղծված առաջադրանքներ են եղել, իսկ ԿԳՄՍՆ-ից ասում են՝ դեռ պետք է համոզվեն
18:00 Ատո՞ւմ եք հայ ժողովրդին, թե՞ դեմ եք ժողովրդավարությանը
14:08 Ադրբեջանի և Թուրքիայի շահը սպասարկող սահմանադրություն Հայաստանը չի ունենալու. Հայկ Սուքիասյան
22:43 Երևանից Մոսկվա հասնելուն պես ձերբակալել են ամենատարեց «օրենքով գողերից» մեկին
14:45 Հրաժարվելով Անկախության հռչակագրից՝ Փաշինյանը խոստանում է նոր-նոր պետություն կառուցել, բայց պետությո՞ւն, թե խաչմերուկ ադրբեջանցիների ու թուրքերի առևտրի համար. Աղավնի Սուքիասյան
12:06 «ՀայաՔվե»-ն հակաընդդեմ առաջարկ է ներկայացրել Փաշինյանի ուղերձին՝ պահանջելով նրա հրաժարականը
18:08 87 տարեկանում կյանքից հեռացել է պահեստազորի գեներալ-լեյտենանտ Լեոնիդ Մարտիրոսովը
23:58 Կալուգան չպիտի որոշի, թե ինչ սահմանադրություն կունենա կամ չի ունենա Հայաստանը. Ռուբեն Ռուբինյան